Array ( [mr_id] => 74300 [mr_node] => 68925 [mr_media] => 70972 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70972 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70972.jpg [media_name] => DhaFctHXkAAKhiP.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 14:57:00 )
Facebook Instagram Youtube
Մենք դաշնակից ենք. ՆԱՏՕ-ի հավաքի գլխավոր ուղերձը միասնության ցուցադրումն է
Բոլորի ուշադրության կենտրոնում Դոնալդ Թրամփն է: Նա գրեթե ամեն օր հիշեցնում է՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամները ապրում են Ամերիկայի հաշվին:

We are allies. «Մենք դաշնակից ենք» վերնագրով պաստառը ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանի առջև նման է հիշեցման՝ հարցեր շատ կան, բայց պառակտումն անթույլատրելի է: Բրյուսելում վերջին պատրաստություններն են: Հուլիսի 11-ին կմեկնարկի անդամ երկրների ղեկավարների լարված հանդիպումը:

Բոլորի ուշադրության կենտրոնում Դոնալդ Թրամփն է: Նա գրեթե ամեն օր հիշեցնում է՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամները ապրում են Ամերիկայի հաշվին: Ահա նրա ամենասկանդալային հայտարարությունը:

Փորձագետներն ընդգծում են՝ ՆԱՏՕ-ի հավաքի գլխավոր ուղերձն ու նպատակը միասնության ցուցադրումն է: Հիմա հենց դա է վտանգված: Վիճակն ավելի է լարվում, քանի որ երկօրյա հավաքից 4 օր անց՝ հուլիսի 16-ին Թրամփը հանդիպելու է Պուտինի հետ, ընդ որում՝ առաջին անգամ տետատետ:

Մյուս կողմից, հանդիպումից առաջ հենց Թրամփին չէր խանգարի ցուցադրել ՆԱՏՕ-ի միասնությունը, բայց այդ դեպքում նա պետք է հրաժարվի իր սկզբունքային մոտեցումներից: Այնպես որ, Բրյուսելում սպասվում է քաղաքական մեծ իրադարձություն: Ուշադրության կենտրոնում՝ Թրամփի տրամադրությունը: