Array ( [mr_id] => 74304 [mr_node] => 68926 [mr_media] => 70973 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70973 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70973.jpg [media_name] => arm150666900885-750x422.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 15:01:07 )
Facebook Instagram Youtube
Մեյի քաղաքական հեղինակությունն իջել է ցածրագույն մակարդակի
Չի բացառվում, որ մոտ ապագայում Մեյի կառավարությանը ներկայացվի անվստահության քվե:

Երկու տարի տևած ներքաղաքական բանակցություններց հետո բրիտանական կառավարությունը ուրբաթ անցկացված 12- ժամանոց նիստից հետո հաստատեց Բրեքզիթի բանակցությունների ծրագիրը: Կիրակի կեսգիշերին սկսվեցին հրաժարականները: Բրեքսիթի հարցերով նախարար Դեվիդ Դեվիսը` Եվրամիության հետ բանակցող առաջին դեմքը, հրաժարվում է աշխատել Թերեզա Մեյի գլխավորած կաբինետում: Երկուշաբթի առավոտյան հեռանում է Սթիվ Բեյքերը, Բրեքսիթի հարցերով նախարարի խորհրդականը, հետո էլ Ֆորին Օֆիսը գլխավորելուց հրաժարվում է Բորիս Ջոնսոնը: Նրա հրաժարականը դարձավ 3-րդը՝ 24 ժամում ու 7-րդը՝ տարեսկզբից: 

Քաղաքականության մեջ` ինչպես սպորոտում. համառ, կոշտ ու նպատակսլաց: Այս կարգախոսով Լոնդոնի Էքս քաղաքապետը 2016-ին հակառակորդներին ջախջախեց Բրեքսիթի շուրջ քաղաքական դեբատներում: Բայց հենց այս կարգախոսը նրան խանգարեց աշխատել ավելի մեղմ ու փոխզիջումային քաղաքականության կողմնակից վարչապետի հետ: 

Ջոնսոնի հրաժարականի լուրը նախարարները ստացան խորհրդարանում Թերեզա Մեյի ելույթից րոպեներ առաջ, որից հետո Լոնդոն-Բրյուսել հոկտեմբերին կայանալիք բանակցությունների մասին Մեյի ելույթն անընդհատ ընդհատվում էր լիաթոք ծիծաղով ու ծաղրական բացականչություններով:

Մեյի քաղաքական հեղինակությունն այսքան ցածր երբեք չի եղել: Վերջին հրաժարականներից հետո Եվրահանձնաժողովի հետ բանակցելու ամենապատասխանատու փուլը կղեկավարի Դիմինիկ Ռաաբը: Որքան կտևի նրա առաքելությունը` հայտնի չէ: Չի բացառվում, որ մոտ ապագայում Մեյի կառավարությանը ներկայացվի անվստահության քվե: