Array ( [mr_id] => 74308 [mr_node] => 68929 [mr_media] => 70974 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70974 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70974.jpg [media_name] => BF37312E-0A6A-4EB1-B10B-C96B3E247792_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 16:27:51 )
Facebook Instagram Youtube
ՊՆ-ն վերանայում է զինված ուժերին վերաբերող օրենսդրությունը
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը շուտով կփոփոխվի:

Պաշտպանական գերատեսչությունը վերանայում և թարմացնում է զինուժին վերաբերող օրենսդրությունը: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը շուտով կփոփոխվի, առաջարկները կան, քննարկումները սկսվել են, նախնական եզրակացությամբ` արձագանքները դրական են: 

Եվ այսպես, եթե ընտանիքի անդամը` ծնողը, քույրը կամ եղբայրը զոհվել է պատերազմում կամ մարտական գործողությունների ժամանակ, ընտանիքի միակ զավակն ազատվում է զինվորական ծառայությունից, եթե ընտանիքի տղաները մեկից ավելի են, ապա զորակոչվում են, բայց դիրքեր չեն բարձրանում: 

Երկրորդ փոփոխությամբ գերատեսչությունն առաջարկում է վերանայել նաև օրենքում տարկետման բաղադրիչը և հնարավորություն տալ մեկ տարի հետաձգել զորակոչը, եթե խախտվում է կրթության սահմանադրական իրավունքը, այս փոփոխությունը վերաբերում է հատկապես այլ պետության հանրակրթական հաստատությունից Հայաստանի դպրոց տեղափոխված տղաներին: 

Եվ երրորդը նույնպես տարկետման մասին: Փոփոխության առաջարկն արել է ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը: Նորությունն ուսումնական առաջիկա տարվա դիմորդների և ընդունվածների համար է: Քննարկվում է նրանց տարկետում տալու հնարավորությունը` հանձնաժողովների որոշմամբ և պաշտպանության նախարարի հաստատմամբ: 

Նախարարի տեղակալը նշեց, որ այս փոփոխությունների մասին խորհրդարանականները դրական են արտահայտվել, բայց քննարկումները շարունակվում են: Ազգային ժողովն այս խնդրին կանդրադառնա հուլիսի 11-ին` արտահերթ նիստում: