Array ( [mr_id] => 74314 [mr_node] => 68931 [mr_media] => 70976 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70976 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70976.jpg [media_name] => 12944904.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 16:36:10 )
Facebook Instagram Youtube
Դարեն Արոնոֆսկի. Պատմեք այն, ինչ միայն դուք եք կարող
Արոնոֆսկին սեփական փորձով է ասում՝ փողի պակասն իսկական օրհնություն է: Այն քեզ տալիս է ազատություն` երևակայելու:

Նրա ֆիլմերի շուրջ իրարանցումը սկսվում է, նախքան դրանք էկրան կբարձրանան: Նրա ֆիլմերը կամ սիրում են, կամ անխնա քննադատում, բայց ոչ երբեք անտարբերության մատնում: Ինչու, պատասխաններն առաջին ձեռքից: 

Հրեական արմատներով ամերիկացի կինոռեժիսորն ինքը կպատմի իր վախերի ու զգացումների մասին: Կդժվարանա առանձնացնել ամենասիրելի ֆիլմը, ինչպես չէր կարողանա անել երեխաների դեպքում: 

Կինոռեժիսորը դերասանուհիների հետ ավելի հեշտ է աշխատել՝ Ջենիֆեր Լոուրենս, Նատալի Փորթման, Միշել Փֆայֆեր: Այ, ուրիշ բան, թե ինչպես են հարաբերությունները դասավորվում տղամարդկանց հետ: Ջարեթ Լեթոն իր լավ ընկերն է, բայց դժվար գործընկեր է: Վերջին ու ամենաշատ քննարկված ֆիլմի՝ «Մայրիկի» մասին: Ոմանց համար կինոյի գլուխգործոց, ոմանց համար ոչ այնքան ուժեղ ֆիլմ: 

«Մայրիկի» հիմքում, այո, աստվածաշնչյան պատմություններն են: Բայց Աստվածաշունչն էլ՝ մարդկության պատմությունն է: Երբևէ պատմված լավագույն պատմությունները հենց այնտեղ են: Արոնոֆսկին կրոնից այն կողմ է կանգնում, դրանք զուտ պատմություն է դիտարկում: Վստահ է՝ ուժը հենց դրա մեջ է: Կարևոր չէ, եղել են դրանք իրականում, թե ոչ: Կարևոր է, թե որքանով են դրանք կապված այսօրվա մարդկության հետ: 

Վախերի մասին: Դարեն Արոնոֆսկին չի թաքցնում, հենց հիմա այսքան մարդու առաջ նստելը վախեցնում է: Մտքից, որ ամեն օր ստիպված ես աշխատել, սարսափում է: Մարդը, որ չունի վախեր և կասկածներ, նույնն է, թե զուրկ է իմաստից: 

Արոնոֆսկին սեփական փորձով է ասում՝ փողի պակասն իսկական օրհնություն է: Այն քեզ տալիս է ազատություն` երևակայելու: