Array ( [mr_id] => 74310 [mr_node] => 68932 [mr_media] => 70977 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70977 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70977.jpg [media_name] => 665041.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 16:59:26 )
Facebook Instagram Youtube
Զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում. Գյանջայի քաղաքապետի վրա կրակողին ադրբեջանական Ռոբին Հուդ են կոչում
Ադրբեջանում սկսված «վհուկների որսի» հիմքում Ալիևի մերձավոր Գյանջայի քաղաքապետ Վալիևի վրա հարձակումն է: Երկրի 2-րդ խոշոր քաղաքի ղեկավարի դեմ մահափորձի հեղինակը ժողովրդական վրիժառու, «Ադրբեջանի Ռոբին Հուդ» Յունիս Սաֆարովն է:

Ահաբեկչություն և իշխանությունը զավթելու փորձ. Ադրբեջանի ուժայինները գյանջայի քաղաքապետի վրա հարձակումց մեկ շաբաթ անց փոխել են քրգործի ամբողջ բովանդակությունը: Երկրում սկսվել է զանգվածային ձերբակալությունների ալիք` նախագահի անմիջական վերահսկողությամբ: Կալանավորվել է 11 մարդ: Արգելափակվել 4 կայք: Քրեական հանցանք կհամարվի դրանք կարդալը: 

Սովորական քրեական գործը վերածվեց համապետական առեղծվածի և «վհուկների որսի», երբ պարզ դարձավ, որ հակառակ ծանր մեղադրանքներին, ադրբեջանցիները, դատապարտելու փոխարեն, համակրում են Գյանջայի քաղաքապետի վրա կրակած Յունիս Սաֆարովին: Նրան անվանում են ադրբեջանական Ռոբին Հուդ, ժողովրդական վրիժառու:

Ադրբեջանցի օգտատերերը գրում են երկրի 2-րդ խոշոր քաղաքի գլխավոր պաշտոնյայի անվան հետ կապվող աղմկահարույց սկանդալների մասին՝ կոռուպցիա, հովանավորչություն, կամայականություններ: Քաղաքապետ Վալիևը նախագահ Ալիևի մոտ շրջապատից է:

Այս հարձակումը ցույց տվեց Ադրբեջանի ուժայինների բոլոր մոլուցքները` միաժամանակ: Սաֆարովին նախ անվանեցին շիա մահմեդական, ապա պնդեցին, թե կռվել է «Իսլամական պետության» շարքերում, այսինքն՝ նաև սուննի ծայրահեղական է։ Ընդ որում՝ մայրը հայ է, այն էլ՝ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ:

Ադրբեջանում փորձեցին այս կրակոցներից ստանալ առավելագույն հնարավորը: Հարձակման հաջորդ օրն Իրանում ձերբակալել են մոտ 5 տասնյակ ադրբեջանցիների` անջատողական ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով: Պնդելով, թե հարձակվողը կապեր է ունեցել Իրանի հետ՝ Բաքուն փորձեց շահարկել քաղաքական շիիզմ եզրը` ակնարկելով Իրանի դերը ներքաղաքական կրակոցներում: