Array ( [mr_id] => 74325 [mr_node] => 68933 [mr_media] => 70978 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70978 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70978.jpg [media_name] => 36935709_10155896986237636_8367961478027804672_n_copy.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-10 17:32:33 )
Facebook Instagram Youtube
Գերագույն հոգևոր խորհուրդ. Ցուցարարներին տրվում է 1 շաբաթ` զղջալու համար
Գերագույն հեգեւոր ժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի հարցը չի քննարկվել:

Նոր Հայրապետ պահանջող ցուցարարները լուսաբացին դարպասից այս կողմ հայտնվեցին: Նախաձեռնության անդամները չորս օր առաջ ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատան տարածք, տեղադրել էին վրաններ: Հինգերորդ օրը ոստիկանները նրանց դուրս բերեցին տարածքից: 

Մայր աթոռի դիվանատանը մի քանի ժամ ընթանում էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Օրակարգում նաեւ նախաձեռնության անդամների պահվածքն էր: Հայր Կորյունը նախաձեռնությանը միացած հոգեւորական է, լսել է, որ քննարկվելու է նաեւ իրեն կարգալույծ անելու հարցը: 

Մի քանի ժամ տեւած ժողովից հետո, Մայր Աթոռի հոգեւորականները դիվանատնից դուրս եկան: Նրանց հետ նաեւ` Գարեգին երկրորդ կաթողիկոսը: 

Դիվանատան շենք ներխուժելու, Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու ու նաեւ Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցով եկեղեցու կարգապահական հանձանխումբը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վեհափառ հայրապետը որոշել է եւս մեկ շաբաթ էլ սպասել: Հակականոնական գործողությունները պետք է դադարեցվեն, ցուցարարները պետք է զղջան ու ապաշխարեն: Հայր Կորյունը` նույնպես, հակառակ դեպքում կարգալույծ կարվի: Եթե որոշի վերադառնալ եկեղեցի, մի վանքում կապաշխարի։

Գերագույն հեգեւոր ժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի հարցը չի քննարկվել: Դիվանապետը չի տեսնում որեւէ հիմք, որը կհաստատի մեղադրանքները: 

Մեկ շաբաթյա վերջնաժամկետի հետհաշվարկը սկսված է: Խոսակցությունները, որ առաքելական եկեղեցու մասունքների կամ գանձերի մի մասը կեղծ են, դիվանապետը հերքում է: Կան բոլոր փաստաթղթերը, ապացույցները: