Array ( [mr_id] => 74329 [mr_node] => 68937 [mr_media] => 70979 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70979 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70979.jpg [media_name] => 8351876.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 16:48:16 )
Facebook Instagram Youtube
Լիլիթ Ստեփանյանը պատրաստվում է ժամանակավոր ղեկավարել Հրազդանը
Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի նշանակում է եղել:

Ժամանակավոր պաշտոնակատարից` ժամանակավոր պաշտոնակատար: Հրազդանը ` վարչապետի նշանակմամբ, կղեկավարի Լիլիթ Ստեփանյանը` կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղի նախկին փոխտնօրենը, որը մի քանի ամիս փոխարինում էր տնօրենին : Նա կղեկավարի քաղաքը` մինչև նոր քաղաքապետ ընտրեն: Հասարակագիտության ուսուցիչ, քաղաքագետ, գիտությունների թեկնածու և կրթության մասնագետ Ստեփանյանի համար առաջարկն անակնկալ էր:

Նախօրեից մինչև այս պահը Ստեփանյանի հեռախոսը եռռում է, զանգում են, շնորհավորում: Իրենց գործընկերոջն առաջինը մարզի դպրոցների տնօրեններն են շնորհավորել: Համայնքի խնդիրների մասին ահազանգեր դեռ չի ստացել, բնակիչները նույնպես սպասում են, որ Լիլիթ Ստեփանյանը հայտնվի աշխատավայրում: 

Քաղաքապետարանի շենք ու աշխատասենյակ կմտնի, երբ տարածքային կառավարման նախարարը, մարզպետը կանչեն, անձնակազմին ներկայացնեն, նախնական տվյալով` ուրբաթ կեսօրին: Մինչև այդ և արդեն ձեռքի հետ աչքի է անկացնում քաղաքն` արդեն քաղաքապետի աչքով, առանձնացնում գլխավոր անելիքը: 

Համայնքի նորանշանակ ղեկավարն ամուսնացած է; ունի դուստր, ընտանիքում նորությունն ընդունել են ուրախությամբ ու ոգևորելով` Լիլիթին, որ արդարացնի Հրազդանի բնակիչների հույսերն ու սպասելիքները: 

Քաղաքապետուհին քաղաքականությամբ զբաղվել է, եղել է պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականն ու ուսումնասիրել նաև տիմ ոլորտը, այդ գիտելիքն էլ կօգնի Հրազդանը կառավարելուն:

Այժմ նախկին աշխատավայրում է, իրերն է հավաքում, փաստաթղթերը կազմում, պատրաստվում պաշտոնը հանձնել ինստիտուտի աշխատողին: 

Նկարահանման պահին էլ ինստիտուտի ղեկավար կազմն է ժամանում: Երևանից եկել են, ինստիտուտի տնօրենի արած աշխատանքն ամփոփեն, պաշտոնը մեկ ուրիշին հանձնեն ու հրաժեշտ տան տնօրենի նախկին ու քաղաքապետի այժմյան պաշտոնակատար Ստեփանյանին: