Array ( [mr_id] => 74366 [mr_node] => 68940 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
Facebook Instagram Youtube
Միֆերի հերքում. Արագաչափերը չեն վերացել, կարմիր գծերը` նույնպես
ԱԺ-ն արտահերթ նիստին քննարկվել է ճանապարհային իրավախախտումների համաներումը: Փոփոխություն է կատարվել զինվորական ծառայության մասին օրենքում:

Հարց, որ ավելի շատ փիլիսոփայական է, հակասական, բայց նախատեսված է օրենքով, համապատասխանում է միջազգային չափանիշներին ու պրակտիկային: Խոսքը ճանապարհային իրավախախտումների համաներման մասին է:
150 հազար անձանց կներվի մոտ 14 միլիարդ դրամ: Բացառություններ կլինեն, երբ կան ակնհայտ հանցագործության հատկանիշներ ու քրեական վարույթ: Երբ վարորդը առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով է, հարբած է եղել, չի ենթարկվել ոստիկանի՝ հրահանգին, չունի ապպա:

Պատգամավորներին հետաքրքրում է, ինչու, ներել, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի եղած տուգանքները, գուցե 2018 թվականը նույնպես ներել:

Արփինե Հովհաննիսյանը խոստովանում է, բուն նախագծում բացասական որևէ բան չկա, բայց հարցերը շատ են: ներվող գումարի չափը, բարեխիղճ քաղաքացիների հանդեպ արդար լինելու խնդիրը: Եվ մեկ ճշտում, սա առաջին համաներումը չէ, ինչպես ներկայացնում է արդարադատության նախարարը:


Տարածվող միֆերի մասին էլ կարճ՝ արագաչափերը չեն վերացել, կարմիր գծերը նույնպես: Շարժական տեսախցիկները հանելու նախագիծն էլ արդեն կա, կքննարկվի սեպտեմբերին: Համաներումը բարեխիղճ վարորդների համար ծուղա՞կ է, թե՞ ակնարկ` որպեսզի այլեւս չլինեն բարեխիղճ:

գեւորգ պողոսյանից առաջ- Հասկանալի չէ, ինչու ներել 200 կիլոմետր ժամ արագության բացած վարորդին ու չներել, օրինակ, ապպա-ն չփակցրած վարորդին:

Միքայել մելքումյան- Լուրջ անալիզ անել, ի վերուստ են անբարեխիղճ եղել, թե առաջին անգամ:

Քննարկումը փակում է օրինագիծը ներկայացնող Արտակ Զեյնալյանը: Համաներումը միշտ ու բոլոր դեպքերում է հակասական: Սա առաջին ընթերցումն էր, Կոչ է անում քվերակել:

Փոփոխություն կատարվեց նաեւ զինվորական ծառայության օրենքում: 18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներն արդեն կարող են ուսումն ավարտել, և հետո զորակոչվել: Սա նախատեսված երեք փոփոխություններից մեկն էր: Եւս մեկ փոփոխությամբ էլ զինվորական ծառայությունից կազատվի այն զինակոչիկը, որի հայրը, կամ մայրը, քույրը կամ եղբայրը զոհվել է: տարկետման իրավունք կստանան 17 տարեկան այն ուսանողներն, ովքեր բուհ են ընդունվել մինչև զորակոչային տարիքը, բայց դա չի ձեւակերպվել: