Array ( [mr_id] => 74332 [mr_node] => 68941 [mr_media] => 64576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64576 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64576.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-14 17:40:52 )
Facebook Instagram Youtube
Երևան քաղաքն առանց քաղաքապետի
Ավագանին հուլիսի 12-ին կորոշի նոր քաղաքապետի ընտրության օրը:

2 օր՝ քաղաքն առանց քաղաքապետի: 3-րդ օրը Երևանի ավագանին նիստ կհրավիրի և կորոշեն նոր քաղաքապետի ընտրության օրը: Մեկ ամսից ոչ ուշ: Թեկնածու կարող են առաջադրել բոլոր երեք խմբակցությունները:

Քաղաքական իրավիճակն է թելադրում: Ելքն ում կառաջադրի, կամ կառաջադրի արդյոք, դեռ չեն քննարկել: Թեհմինա Վարդանյանի թեկնածությունն այս պահին անհնար է, քանի որ դեռ չի բոլորել 30-ը: Ինչու էր հենց նրա անունը շրջանառվում Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: ավագանու անդամի համար էլ է անակնակալ եղել: Նույնիսկ ֆեյքեր են հայտնվել, որոնք սկսել են իր դեմ աշխատել:

Եթե առաջադրումներ չլինեն, կամ այս փուլում առաջադրված թեկնածուն կամ թեկնածուներից ոչ մեկը չընտրվի, սեպտեմբերին Երևանի ավագանու արահերթ ընտրություն կանցկացվի: Դավիթ Խաժակյանը վստահեցնում է, որ Ելքը ցանկացած սցենարի պատրաստ է: Նախընտրելին՝ արտահերթն է:

Առանց քաղաքագլխի Երևան քաղաքի տնտեսությունն այս պահին վտանգված չէ: Ելքի ավագանու անդամները մտահոգություն չունեն: Իրենց ունեցած տեղեկությամբ՝ հրաժեշտի օրը Տարոն Մարգարյանը քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և վարչական շրջանների ղեկավարներին՝ հորդորել է հրաժարականի դիմում չներկայացնել` մինչև փոխարինողներ գտնվեն: