Array ( [mr_id] => 74320 [mr_node] => 68942 [mr_media] => 70981 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70981 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70981.jpg [media_name] => timthumb (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 17:02:25 )
Facebook Instagram Youtube
Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է Գրողների միության նախագահ
Ընտրեվել են նաև վարչության 10 նոր անդամները:

Բողոքի ակցիա չէ. պաստառներով Պետերբուրգից Երևան են եկել գրողներին առաջարկելու գրել Սումգայիթի իրադարձությունների մասին: Ասում են՝ նոր հրատարակվող գրքեր չկան: Եղած միակ օրինակը Լևոն Ադյանի «Հեռացող եզերքն» է:

Միության նախագահը տեղյակ է, առաջարկն էլ ընդունել է. շուտով Գրողների միությունում Սումգայիթի իրադարձությունների մասին քննարկում կկազմակերպեն: Բայց գրողները այսօր հավաքվել են այլ նպատակով: Միության 19-րդ համագումարն է, օրակարգում գրողների միության նախագահի ընտրության հարցն է: Դեռևս հայտնի է մեկ թեկնածուի անուն: Գործող նախագահինը:

Միության 530 անդամներից 320-ը ներկա են: Ովքեր չեն կարողացել գալ, նախապես քվեարկել են: Դեմ, ձեռն-պահ չկա. ընդմիջում էլ չեն ուզում. կազմակերպական խնդիրները 320 հոգով 5 րոպեում լուծեցին, ելույթների համար տվեցին 10-ական րոպե:

Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց իր ղեկավարման 4 տարիների ձեռքբերումները: Կորուստ համարեց 4 տարում՝ 40 գրողի մահը:

Գրողներից մեկն էլ առաջարկեց զբաղվել էրոտիկ գրականության սահմանափակմամբ: Ասում է՝ ամեն ինչ գրում են. բաց նկարագրություններից մինչև հայհոյախառն բառապաշար:

19-րդ համագումարի կուլմինացիան գրողների միության նախագահի ընտրության հարցն է: Ինքնառաջադրվեց Վոլոդյա Հայրապետյանը: Ոչ մի արձագանք դահլիճից: Վարդագույն մանդատները միայն գործող նախագահ Էդվարդ ՄԻլիտոնյանին ընտրելիս վերև հանեցին:

Վոլոդյա Հայրապետյանը վրդովվեց. ամոթանք տվեց ներկաներին ու ընտրությունից անմիջապես հետո լքեց դահլիճը:

Գրողների միության նախագահ վերընտրված Էդվարդ Միլիտոնյանը շարունակեց վարել համագումարը: Ընտրեցին նաև վարչության 10 նոր անդամների: