Array ( [mr_id] => 74321 [mr_node] => 68943 [mr_media] => 70982 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70982 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70982.jpg [media_name] => Ani Adrbejan Bloger copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 17:06:01 )
Facebook Instagram Youtube
Գյանջայում 2 ոստիկան է սպանվել, 40 ցուցարարներ ձերբակալվել են
Գյանջացիները նկարահանել են, թե ինչպես է գիշերը քաղաքում կենտրոնացվել հատուկ զրահատեխնիկա՝ բողոքի նոր ալիքը կանխելու նպատակով:

Գյանջա-Գանձակի գլխավոր` նույն այն հրապարակում, որտեղ մեկ շաբաթ առաջ մահափորձ իրականացվեց քաղաքապետի դեմ, կազմակերպվել է ցույց այդ քաղաքապետի դեմ: Նա հիվանդանոցում է: 200 ցուցարարներ պահանջում են մահափորձը հետաքննելուց բացի քննել նաև նախագահ Ալիևի մերձավոր քաղաքապետ Վալիևի հանցագործությունները:

Կոռուպցիա, հովանավորչություն, կամայականություններ. քաղաքապետի սկանդալային պաշտոնավարման միջադեպերի մասին աղմուկ կա: Նրա դեմ մահափորձն իրականացնողին ադրբեջանցի օգտատերերը ռոբին հուդ են կոչում: Մարդիկ դուրս եկան փողոց, երբ կրակողից բացի ձերբակալվեց ևս 20 մարդ, արգելափակվեցին լրատվակայքեր, հետապնդումներ սկսվեցին սոցցանցերում գրառումներից հետո: ուժայինները կատարվածը հայտարարել են ահաբեկչություն` իշխանությունը զավթելու փորձ:

Ոստիկանները ցույցը ցրել են բռնի ուժով: Սպանվել է 2 ոստիկան: Ձերբակալվել է 40 ցուցարար: Բաքվում պնդում են` կրոնական կարգախոսներ են վանկարկել, ծայրահեղական հակումներ ունեն: Ադրբեջանում փորձում են կատարվածին շիայական տոն տալ և ակնարկում են իրանական գործոնի մասին:

Կրոնականից բացի չէր կարող չլինել հայկական գործոնը: Նախ հայտարարվեց, որ մահափորձն իրականացնողի մայրն է հայ` Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից: Ապա հավելեցին, որ ցույցերը հայերն են հրահրում` Հայաստանից:

Բողոքի նոր ալիքը կանխելու նպատակով գյանջացիները նկարահանել են, թե ինչպես է գիշերը քաղաքում կենտրոնացվել հատուկ զրահատեխնիկա: