Array ( [mr_id] => 74323 [mr_node] => 68945 [mr_media] => 70983 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70983 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70983.jpg [media_name] => A6274383-9577-43B8-92CF-6DAC95956881_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 17:28:17 )
Facebook Instagram Youtube
Դովեղ գյուղը ոռոգման ջուր կունենա
Համայնքային զարգացման ծրագրի շրջանակում կառուցվել է 850 մ ջրագիծ:

Տավուշի մարզի Դովեղ գյուղը ոռոգման ջուր կունենա: Անտառից եկող ինքնահոս ջուրը փակ եղանակով անհրաժեշտ ճնշումով հասցվել է պոմպակայան: կառուցվել է 850մ ջրագիծ: Այսուհետև գյուղացին կարող է մշակել հենց տնամերձ հողը` չհասնելով սահման և չվտանգելով կյանքը: 

Ֆինանսական միջոցների ապահովումը և ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար , սակայն սահմանին ապրող գյուղացիների, Տավուշի մարզպետ Վահե Ղազարյանի, Դովեղ հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանի, համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի, բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանի և Վիվասել- ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ այսօր գյուղացին կարող է իր ապրուստը հոգալ իր իսկ տանը:

Տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը միակ լուծումն էր 30 տարի հետո Դովեղի գյուղատնտեսական աշխատանքները կյանքի կոչելու և գյուղը վերաբնակեցնոլու համար: