Array ( [mr_id] => 74327 [mr_node] => 68946 [mr_media] => 70984 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70984 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70984.jpg [media_name] => 848e112e231e9c40086e0b37b1179d7a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 17:31:23 )
Facebook Instagram Youtube
Եվրասիական բանկը 6 մլն դոլար կտրամադրի Արարատ բանկին
Գործընկեր կազմակերպությունները վստահ են, որ համաձայնագրով ներգրավված ֆինանսական միջոցները միկրո և փոքր բիզնեսի հաճախորդներին հնարավորություն կտան ավելի հարմար պայմաններով օգտվել վարկային պրոդուկտներից:

6 մլն դոլար միկրո և միջին բիզնեսի զարգացման համար. սա նոր վարկային պայմանագիր է որի համաձայն Եվրասիական բանկը 6մլն դոլար կտրամադրի արարատ բանկին` Հայաստանում միկրովարկավորման խթանման նպատակով:

Միկրո և միջին ընկերություններին Նոր վարկային ռեսուրսներով կտրամադրվեն վարկային պրոդուկտներ `10 տոկոսով` նախկին 11 տոկոսի փոխարեն, փոքր ընկերություններին` 9 տոկոսով` 10-ի փոխարեն: Միջին վարկի գումարը կլինի 40 հազար դոլարին համարժեք, կտրամադրվի 5 տարով:

Գործընկեր կազմակերպությունները վստահ են, որ համաձայնագրով ներգրավված ֆինանսական միջոցները միկրո և փոքր բիզնեսի հաճախորդներին հնարավորություն կտան ավելի հարմար պայմաններով օգտվել վարկային պրոդուկտներից, ինչը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա: