Array ( [mr_id] => 74326 [mr_node] => 68947 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
ԸՕ բարեփոխման քննարկումները վերջնական որոշման չեն հանգեցրել
ԱԺ հանձնաժողովի հաջորդ նիստին եւս կմասնակցի կառավարական հանձնախմբի ներկայացուցիչը:

Գրեթե երկու շաբաթ տևած բուռն քննարկումներից հետո Ընտրական օրենսգրքի փոփոխության խորհրդարանական հանձնաժողովի նիստին մասնակցեցին նաեւ կառավարական հանձնախմբի ներկայացուցիչները: Այս երկու մարմիններն առանձին-առանձին քննարկում են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու խնդիրը: Հիմա գլխավոր հարցն այն է, թե նրանք առանձի՞ն երկու նախագիծ են ներկայացնելու, թե միասնական, կոնսեսուսային մեկ նախագիծ: 

Այս առաջին հայացքից պարզ հարցը խորհրդարանական հանձնաժողովում քննարկվեց ավելի քան մեկ ժամ: Կառավարական հանձնախմբի քարտուղարը հայտարարեց, որ իրենք դեռեւս չունեն նախագիծ, բայց պատրաստվում են նախագիծ ներկայացնել:

Խորհրդարանական հանձնաժողովն առաջարկում է, որ 4 խմբակցությունների 3-ական ներկայացուցիչներ քննարկեն առաջարկները, 3 մասնակից էլ կառավարական խմբի առաջարկները ներկայացնեն եւ կոնսեսուային լուծում գտնեն: Այս առաջարկը չընդունեց կառավարական հանձնախմբի ներկայացուցիչը: Նա պնդեց, որ խորհրդարանական հանձնաժողովը քաղաքական է, իսկ իրենցը` մասնագիտական: 

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի պնդումը, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պետք է լինի քաղաքական ուժերի ներկայացուցիչների կոնսենսուսի արդյունքը: Նա առաջարկեց համադրել երկու կառույցների քննարկումների արդյունքները:

Երկար քննարկումներից հետո Սպարտակ Սեյրանյանն անցավ այլաբանության, որպեսզի հասկանալի բացատրի Խորհրդարանական հանձնաժողովի միասնական մոտեցումը: Նա խնդիրը բացատրեց շինարարության օրինակով:

Մինչեւ այս Կառավարական հանձնախմբի առաջին նիստից հետո այդ մարմնի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ իրենց հանձնաժողովը քննարկելու է առաջարկները և ձեւավորված հայեցակարգը ուղարկելու է ազգային ժողովի հանձնաժողով` քննարկման: Գրեթե մեկ ժամ տեւած քննարկումից հետո հստակ պայմանավորվածության չեկան: ԱԺ հանձնաժողովի հաջորդ նիստին եւս կմասնակցի կառավարական հանձնախմբի ներկայացուցիչը: