Array ( [mr_id] => 74335 [mr_node] => 68949 [mr_media] => 64775 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64775 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64775.jpg [media_name] => Trump%20speech%20preview_1488266070423_205306_ver1.0_17768454_ver1.0_640_360.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-01 11:42:03 )
Facebook Instagram Youtube
Թրամփը` Եվրոպային. Մուծեք շատ, մուծեք հիմա
Բրյուսելում գլխավոր իրադարձությունը ՆԱՏՕ-ի սկանդալային գագաթնաժողովն է:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների ուշադրությունը սևեռված է Դոնալդ Թրամփի տրամադրության վրա: Նա բոլորից պահանջում է ավելի շատ փող մուծել ընդհանուր բյուջե: երկրների ղեկավարները տեսախցիկների առջև ժպտում են, բայց իրականում բոլորը դժգոհ են: 

Նոր կենտրոնակայանում կայացած միջոցառումից հետո սկսվել է գագաթնաժողովը: Օրակարգն այլևս ոչ մեկի չի էլ հետաքրքրել, Թրամփն ուներ իր սեփականը, որը պարտադրում էր մյուսներին: 

Թրամփը պահանջում է՝ մուծեք շատ, և մուծեք հիմա՝ ընդգծելով, որ Ամերիկան փաստորեն խնամում է անդամ մյուս երկրներին: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Թրամփը երկուշաբթի տետատետ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ: Փորձագետների խոսքով, դրանից առաջ վատ չէր լինի ցուցադրել ՆԱՏՕ-ի միասնությունը, ինչը կամրապնդեր հենց Թրամփի դիրքը, բայց, ինչպես և սպասվում էր, միասնության մթնոլորտի փոխարեն զգացվում էր պառակտման շունչը: