Array ( [mr_id] => 74336 [mr_node] => 68950 [mr_media] => 70986 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70986 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70986.jpg [media_name] => 78776_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-11 18:45:02 )
Facebook Instagram Youtube
Զորակոչից խուսափողները վերադառնում են
27 տարին չլրացած 100 երիտասարդ վերադարձել է ՀՀ և կմեկնի զինծառայության: Պետք է վերադարձից առաջ տեղյակ պահել իրավապահ օղակներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր արտասահմանում գտնվող եւ բանակից խուսափած զորակոչիկներին` հորդորելով վերադառնալ եւ ծառայել` վստահեցնելով, որ նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակից Խաչիկ Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հուլիսի 10-ի դրությամբ ծառայության մեկնելու համար Հայաստան է վերադարձել 27 տարին չլրացած 100 երիտասարդ: 

Ինչպե՞ս կազմակերպել տղաների վերադարձը, որպեսզի նրանք սահմանին խնդիրներ չունենան: Խաչիկ Մուրադյանի խոսքով՝ զորակոչի ենթակա, հետախուզման մեջ գտմվող տղաները պետք է մինչև Հայաստան գալը տեղյակ պահեն տարածքային ստորաբաժանմանը, որտեղ հետախուզում է հայտարարվել, գրավոր տեղեկություն պետք է հայտնեն համապատասխան օդանավակայանը սպասարկող գծային ոստիկանության բաժնին, մարզային տրանսպորտային վարչությանը: 

27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող չծառայած տղամարդիկ ևս կարող են օրենքով սահմանված կարգով վճարումներ կատարել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Հետախուզման մեջ գտնվող ու ծառայությունից խուսափած բոլոր անձիք տեղեկություն կարող են ստանալ police.am կայքում, որտեղ ամրակցված են ստորաբաժանումների հեռախոսահամարները: