Array ( [mr_id] => 74337 [mr_node] => 68954 [mr_media] => 70987 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70987 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70987.jpg [media_name] => 2657_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-12 12:04:30 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը Կարնեգիում ներկայացրել է իշխանափոխության մանրամասները
Փաշինյանը կարևորել է ԵՄ հետ ստորագրած համաձայնագրի կատարումը: Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցն է Արեւմուտք: Մինչեւ այս Նա առիթ է ունեցել այցելելու Սոչիում ՀԱՊԿ գագաթնաժողովին, Վրաստան եւ Մոսկվա` Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար: Այսինքն, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, որ որդեգրել էր նախորդ իշխանությունը եւ այն շարունակելու պատրաստակամություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանը, ենթադրում էր, որ հաջորդ այցը պետք է լիներ արեւմուտք: Այս իմաստով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի այցը առաջին հերթին հավասարակշիռ արտաքին քաղաքականության հաստատումն է:

Բելգիայի թագավորությունում Նիկոլ Փաշինյանը մեկնեց Կարնեգի հետազոտական կենտրոն, որտեղ փորձագետների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մանրամասները: Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ներդրումների համար դրական մթնոլորտ է ստեղծվել: 

Նիկոլ Փաշինյանը հատկապես կարեւոր համարեց անցած նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի կատարումը: Եվրամիության անդամ երկրները հիմա հերթով ստորագրում են համաձայնագիրը եւ այն վերջնական կդառնա այն ժամանակ, երբ անդամ բոլոր երկրները ստորագրեն: Չնայած դրան Համաձայնագրի մեծ մասը արդեն հունիսի մեկից ուժի մեջ է մտել:

Կարնեգիի հետազոտական կենտրոնում հանդիպումը իհարկե կարեւոր էր, սակայն օրվա գլխավոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են եւ բնական է, որ ֆրասիայի նախագահի հետ հանդիպման օրակարգը բավականին ծավալուն է: Հատկապես, որ այս տարվա աշնանը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը անցկացվելու է Հայաստանում: