Array ( [mr_id] => 74341 [mr_node] => 68955 [mr_media] => 70988 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70988 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70988.jpg [media_name] => 2673_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-12 12:08:38 )
Facebook Instagram Youtube
ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ խնդիրը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այս հանդիպումը կարեւոր է, որովհետեւ արտգործնախարարների հանդիպումանը կարող է հետեւել երկու երկրների ղեկավարների հանդիպումը:

Արցախի խնդրի կարգավորման վերաբերյա Նիկոլ փաշինյանն արդեն քննարկեց Ֆրանսիայի նախագահ էմանուելի մակրոնի հետ հանդիպմանը: Վարչապետը կարևորելէ համարում արցախի խնդրի կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: 

Փաշինյանը հատկապես կարեւորեց աշնանը սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը Նիկոլ փաշինյանը խոսեց ժողովրդավարության մասին: Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել: Ֆեդերիկա Մոգերինին նույնպես կարեւորեց Հայաստանի հետ հարաբերությունները

Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորեց Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: