Array ( [mr_id] => 74344 [mr_node] => 68956 [mr_media] => 70990 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70990 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70990.jpg [media_name] => Teghenis_Tsaghkadzor-800x380.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-12 12:21:20 )
Facebook Instagram Youtube
Պարալիմպիկ խաղեր՝ Ծաղկաձորում
Պայմաններ ստեղծելու դեպքում Հայաստանը կարող է միջազգային մրցաշարեր ընդունել:

Ավելի քան 120 մարզիկներ 7 մարզաձևերում երեք օր կպայքարեն փառատոնի ոսկե մեդալների համար: Տարին կարեւոր է հաշմանդամություն ունեցող մարզիկների համար, քանի որ պարալիմպիկ խաղերի օրցացույցում խոշոր մրցաշարեր կան:

Պարալիմպիկ կոմիտեի նախագահը ընդգծում է` հաշմանդամություն ունեցող անձանց սպորտը քիչ է ֆինանասվորվում, հակառակ դեպքում` մարզիկների ու մարզաձեւերի քանակը ավելի մեծ կլիներ:

Սպորտի նախարարության մասսայական սպորտի զարգացման և ֆիզդաստիարակության վարչության ներկայացուցիչը նշեց, որ պատրաստ են հաշմանդամություն ունեցող մարզիկներին ուժերի ներածին չափով օգնել` գրանցել ավելի լուրջ արդյունքներ նաեւ միջազգային ասպարեզում:

Պարալաիմպիկ կոմտեն դժգոհ է, որ շատ վայրերում բացակայում են թեքահարթակները, ավտոբուսներում եւս մարզիկների տեղաշարժը դժվար է: Եթե առաջնային խնդիրները լուծվեն` Հայաստանը կարող է միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել:

Հաշմանդամություն ունեցող անձանց փառատոնում մարզիկները կմրցեն բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, լող, շոու-դաուն, ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում։ Փառատոնի վերջին օրը հաղթողներին մեդալները կհանձնեն շախմատի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: