Array ( [mr_id] => 74346 [mr_node] => 68958 [mr_media] => 70991 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70991 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70991.jpg [media_name] => 55247.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-12 15:00:04 )
Facebook Instagram Youtube
Ֆրանսիացիներն ավելի շատ են հետաքրքրվում ՀՀ հնարավորություններով
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը շատ սպասված ու ցանկալի էր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ավելի են խթանում հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ֆրանսիացի ներդրողներն ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանի հնարավորություններով: Հոկտեմբերին նախատեսված ֆրանկոֆոնիայի խոշոր միջոցառումներից մեկն էլ լինելու է գործարար համաժողովը:

Ադրբեջանական լրատվամիջոցները այս շաբաթ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի կառավարությունը հանել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ժամեր անց սա հերքել էր: Հակամարտող կողմերին զենք վաճառելու արգելքը չի վերացել:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Էմանուել Մակրոնը ընդգծել է՝ Արցախի ժողովրդին կարող է առաջարկվել միայն խաղաղ կարգավորում: Դեսպանն էլ անդրադարձել է Արցախը բանակցությանը լիարժեք մասնակից դարձնելու խնդրին:

Դեսպանի խոսքով՝ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը շատ սպասված ու ցանկալի էր: Բանակցությանն այլընտրանք չկա: