Array ( [mr_id] => 74350 [mr_node] => 68959 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Աժ արտահերթ նստաշրջանում 24-ժամյա ռեժիմով քննարկվել են օրակարգի 7 հարցերը
Ընդունվել է 7 օրինագիծ, դրանցից մեկը` քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ անելու մասին էր:

Ամնիստիան դարձավ համաներում, երկրորդ ընթերցմամբ վարչական իրավախախտումների տուգանքների համաներման մասին օրինագիծն ընդունվեց: Չնայած սուր քննարկումների, մտահոգությունների պակաս չկար, գրավոր առաջարկներ էլ պատգամավորները չարեցին: Երեք ժամ ունեին, չարեցին:

Պատգամավորները դժգոհ են, հարցեր ունեն, բայց կանոնակարգը թույլ չի տալիս, եթե չկա գրավոր առաջարկ, ուրեմն չկա նաեւ հարց: Այնուամենայնիվ, օրինագծում փոփոխություններ եղան:

Առաջարկում էին նաեւ, որ համաներումը տարածվի նաեւ 2017-ի դեկտեմբերի 31-ից հետո արված խախտումներին, փոխնախարարաը խոստովանում է` չէին կարող: Ֆինանսական հարցը մի կողմ, իսկ բարոյականը: Փոխնախարարը չի հասկանում՝ ինչու ներել նրանց, ովքեր արդեն գիտեին համաներման մասին ու խախատում էին անում:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահն ասում է, որ բոլոր բանավոր առաջարկները քննարկվել են: Լսել են նաեւ բոլոր մերժված առաջարկների հակափաստարկները:

ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարակը, որ բարեխիղճ վարորդների համար սահմանեին վաուչերներ, որոնցով հետագայում արված խախտումների համար, վարորդները կարող էին վճարել, Արփինե Հովհաննիսյանը, կարճ պատասխան է, դա նման է տուգանքի ինդուլգենցիայի. կարելի է անցնել կարմիրի տակով, խախտումն անում ես, չես վճարում, վաուչերով: Մյուս պատգամավորները կոչ են անում` մտածել հետոյի մասին, ինչ անել, որ խախտումները քիչ լինեն: Եթե խախտումները կրկնվում են, վարորդական իրավունքից պետք է զրկել:

Վարչական իրավախախտումների համաներման օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդամենը մեկ դեմով ընդունվեց: Ընդունվեց եւս վեց օրինագիծ, դրանցից մեկը` քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ անելու մասին էր: Խոսքը աղմկահարույց` ընտանեկան բռնությունը կանխարգելող ու տուժածներին պաշտպանող օրինագծի մասին է: Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ թվեր է բերել. այս տարվա հինգ ամսիների ընթացքում քննվել է 289 դեպք, 35-ով հարուցվել է քրեկական գործ: 170 դեպքերում բռնությունն արել է ամուսինը` կնոջ նկատմամբ, հակառակն էլ կա` ինը դեպքում` տղամարդն է բռնության զոհ:

Արտահերթ նիստն ավարտվեց, համակարգիչները փակվեցին, պատգամավորները գնում են արձակուրդ: Այս նստաշրջանի վերջին նիստն էր: