Array ( [mr_id] => 74348 [mr_node] => 68960 [mr_media] => 65996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65996 [media_album] => 10 [media_path] => media/2017/06/65996.jpg [media_name] => 6456633.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-06-17 10:35:14 )
Facebook Instagram Youtube
Հուլիսի 16-ը՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն
Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:

Երևանի ավագանու նիստը նախատեսված էր սեպտեմբերին, մինչդեռ քաղաքապետի հրաժարականից հետո, մինչև այդ արտահերթ նիստ է գումարվում: Օրակարգում մեկ հարց է՝ քաղաքապետի ընտրության օրը: Սահմանված կարգի համաձայն՝ ավագանին քաղաքապետ պետք է ընտրի մեկ ամսում:

Հանրապետականն առաջարկեց ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին՝ 4 օրից: Խմբակցության անդամները պնդում են, որ ընտրությունը շուտ անցկացնելը երկու պատճառ ունի: Օգոստոսին ավագանին արձակուրդում է և գուցե քվորում չապահովեն, անդամների բացակայության պատճառով:

Հանրապետականների երկրորդ պատճառը սեպտեմբերին սպասվող միջոցառումներն են: Գլխավոր իրադարձությունը՝ Երևանի 2800-ամյակն է, տոնակատարությունների շարքը, որին անհրաժեշտ է պատրաստվել ու պատշաճ անցկացնել: Հետևաբար, ընտրությունը պետք է անել շուտ և արագ անցնել մյուս գործերին:

Ավագանու մյուս երկու խմբակցությունները դեմ են քաղաքապետին հուլիսին ընտրելու առաջարկին, նախընտրում են օգոստոսի 8-ին ընտրել քաղաքագլխին: Ելք խմբակցությունը պնդեց, որ ընտրությունը հուլիսին անցկացնելու և քաղաքապետ չընտրվելու դեպքում, ավագանին կլուծարվի և կնշանակվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Խաժակյանի ձևակերպմամբ օգոստոսին քարոզարշավ անելը դժվարություններ կառաջացնի:

Երևանի ավագանին ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակելու որոշումը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Ավագանու կազմից նոր քաղաքապետ չընտրվելու դեպքում, 30-40 օրվա ընթացքում կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։