Array ( [mr_id] => 74349 [mr_node] => 68961 [mr_media] => 63518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63518 [media_album] => 7 [media_path] => media/2016/11/63518.jpg [media_name] => 4d9b65dc37f30dc38dc0395a0cbf031a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-22 17:37:57 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանը ներքին բախումներում շահարկեց արտաքին գործոնը ԵՄ հետ բանակցություններում դիվիդենտների համար
Բրյուսելում Ադրբեջանը ստորագրեց ԵՄ-ի հետ գործակցության գերակայությունների կարճաժամկետ փաստաթուղթ:

Ադրբեջանի նախագահին Բրյուսելում ընդունեցին նոր փաստաթղթով: Սահմանեցին առաջիկա երկու տարում գործընկերության գերակա ուղղությունները: Եվրոպական բանակցություններին Ադրբեջանի պատվիրակությունը պատրասվել էր ամբողջ թափով: Փորձագետի գնահատականն է. նույնիսկ Գյանջա-Գանձակում ներքին բախումներում արտաքին գործոնը հիշատակվեց այս նպատակով:

Քաղաքապետի դեմ մահափորձից հետո այդ նույն քաղաքապետի դեմ սկսված բողոքը ցույց տվեց, որ Գյանջայում չկարողացան հանդուրժել քաղաքն ահաբեկող պաշտոնյայի կամայականությունները: Սա այն է, ինչ իրականում կատարվում է Ադրբեջանում: Ալիևի վերահսկողությամբ այս ամենը վերածեցին իշխանությունը զավթելու փորձի` կրոնական ուղղությամբ:

Վանկարկել են կրոնական կարգախոսներ: Քաղաքական շիիզմից մինչև իսլամիստ ծայրահեղականներ: Ադրբեջանի ուժայինները թիրախավորեցին կրոնական ուղղությունը, քանի որ քրեական միջադեպը ընդդմադիր ալիք է բարձրացրել, իսկ ընդդիմադիր հիմնական պոտենցիալը հենց կրոնական է: Lեգիտիմ քաղաքական բոլոր գործիքներն արգելափակված են:

Ադրբեջանում ակտիվություն է նկատվում նաև ընդդիմադիր կրոնական մեկ այլ կենտրոնում` Բաքվի արվարձան Նարդարանում: Փորձագետի խոսքով, Ալիևը պատրաստ է այս զարգացումներին վերջ տալ ռեպրեսիվ մեթոդներով: