Array ( [mr_id] => 74353 [mr_node] => 68966 [mr_media] => 70993 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70993 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70993.jpg [media_name] => 2712_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 12:42:19 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը ներկայացրել է ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում
ՀՀ-ն կարող է ակնկալել եվրաաջակցությունը ներքին բարեփոխումներին:

Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի երկրորդ օրը սկսվեց այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ այս օրերին անցկացվում է Նատօ-ի գագաթնաժողովը: Մինչեւ կենտրոնակայան մտնելը ճեմուղու երկայնքով մեկ հավաքված լրագրողները Արցախի խնդրի կարգավորման գործընթացի և բրյուսելյան հանդիպումների վերաբերյալ հարց ուղղեցին նրան: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Եվրամիության մայրաքաղաքում իր պատվիրակության հանդիպումներն ու քննակրումները կառուցողական են, հատկապես անվտանգության հարցերի վերաբերյալ:

Քիչ հետո նույն ճանապարհով անցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա չմոտեցավ լրագրողներին եւ չպատասխանեց որեւէ հարցի, միայն հեռվից ձեռքը թափահարեց ու գնաց: 

Ենթադրվում էր, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպման օրակարգի գլխավոր հարցը կարող էր լինել եվրամիության համաձայնագրի վավերացումը, որովհետեւ Լատվիան առաջիններից էր, որ այն վավերացրեց: Սակայն երկկողմ հանդիպման սկզբում Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին: 

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց, որ միջազգային հանրությունը կոշտ արձագանքի շփման գծում իրավիճակը սրելու` Ադրբեջանի փորձերին: Արցախի խնդրի կարգավորմանը ընդհանուր ձեւակերպումներով անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բանաձեւը, կարեւորելով ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները:

Նիկոլ Փաշինյանը Կեսօրին հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան-կլոդ- Յունկերի հետ: եվրապաշտոնյան պատրաստակամություն հայտնց շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը: Վարչապետը հավաստիացրեց, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և որ այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունը և պատրաստ է վերջինիս հետ սերտ գործակցության: Եվրապաշտոնյան հավաստիացրեց, որ Հայաստանը կարող է ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին: Դոնալդ տուսկը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը համարեց յուրահատուկ ու շատ Եվրոպական:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը մասնավոր շփումներ ունեցավ նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Մինչեւ այդ, նախօրեին, Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հանդիպում էր ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ` ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքի ժամանակ: