Array ( [mr_id] => 74354 [mr_node] => 68967 [mr_media] => 70994 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70994 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70994.jpg [media_name] => NATO PAT copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 12:49:55 )
Facebook Instagram Youtube
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. Դաշինքի 8 երկիր կավելացնի պաշտպանական ծախսերը
Խոսքը պաշտպանական ծախսերի ավելացման մասին է, որը Թրամփը պահանջում էր գագաթնաժողովից առաջ ու դրա ամբողջ ընթացքում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ ու եզրափակիչ օրն անդամ երկրների ղեկավարները աշխատանքային հանդիպմանը ժամանում են ակնհայտ լարավծությամբ:

Նախօրեին Թրամփի ներկայացրած պահանջներն ու Գերմանիային ուղղված մեղադրանքն ավելի լարված աշխատանքային օր էին խոստանում: Կանցլեր Մերկելը չէր կարող հանդուրժել Ռուսաստանի գերին լինելու մեղադրանքը: Այս ֆոնին կայացավ Թրամփ-Մերկել հանդիպումը, որը հակառակ հոռետեսական սպասումներին, երկուսն էլ որակեցին արդյունավետ: Ավելին, Թրամփն իրեն վերագրեց գագաթնաժողովին գրանցված հաջողությունը:

Խոսքը պաշտպանական ծախսերի ավելացման մասին է, որը Թրամփը պահանջում էր գագաթնաժողովից առաջ ու դրա ամբողջ ընթացքում: Բայց հաղթանակ տոնելու համար վաղ էր: Ֆրանսիայի նախագահը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե կայծակնային ներդրումների մասին է, այլ առաջիկա 6 տարիների՝ այն էլ ոչ թե բոլոր անդամների, այլ՝ 8-ի, ու Գերմանիան այդ ցուցակում չկա:

Գագաթնաժողովի վերջին ժամերն են, կան համատեղ ստորագրված փաստաթղթեր, այդուհանդերձ դաշինքի անդամներն ահով սպասում են դոնալդ Թրամփի ջախջախիչ թվիթին: Բրյուսելում շատերն են հիշում G7-ի հավաքը, որի ավարտին Թրամփը մեկ թվիթով հողին հավասարեցրեց ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: