Array ( [mr_id] => 74355 [mr_node] => 68968 [mr_media] => 70995 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70995 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70995.jpg [media_name] => vanadzor qaxaqapetaran copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 12:52:54 )
Facebook Instagram Youtube
Հեռակա բանավեճ. Վանաձորի քաղաքապետը պատասխանել է ԼՀԿ առաջնորդին
Էդմոն Մարուքայնը վստահ է, որ Մամիկոն Ասլանյանն էլ պետք է հետևի Տարոն Մարգարյանի օրինակին, սակայն Վանաձորի քաղաքապետը պատասխանել է՝ հրաժարակ տալու պատճառ չունի:

Վանաձորի քաղաքապետի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև հեռակա վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Մարուքյանը սոցիալական ցանցում գրել է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո հերթը Վանաձորի քաղաքապետինն է: 

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ Մարուքյան եղբայրները նույնիսկ հեղափոխության տրամաբանության մեջ իրենից հրաժարական պահանջելու հիմքեր չունեն:

Ըստ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, Մամիկոն Ասլանյանի հրաժարականի պահանջը բխում է նոր քաղաքական իրողություններից, բացի դրանից հրաժարականը պահանջում են, որովհետև քաղաքապետը ոչ մի փոփոխություն չի արել քաղաքի համար:

Քրիստ Մարուքյանը պնդում է, որ շարունակելու են պահանջել Մամիկոն Ասլանյանի հրաժարականը, բայց քանի որ չեն վստահում ավագանու մյուս անդամներին, դրա համար գործողությունների չեն դիմում:

Վանաձորի քաղաքապետը նշում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ , իսկ Մարուքյան եղբայրները հայտարարում են, որ շարունակելու են պայքարը՝ Վանաձորի քաղաքապետի հրաժարականին հասնելու համար: