Array ( [mr_id] => 74368 [mr_node] => 68970 [mr_media] => 70996 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70996 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70996.jpg [media_name] => im qayle copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 13:03:10 )
Facebook Instagram Youtube
Իմ քայլը. Վարչապետի կինը նպատակ ունի ներառական հասարակություն ստեղծել
Հիմնադրամը հարթակ է լինելու մշակութային, սոցիալական և առողջապահական ծրագրերի իրագործման համար:

Հեռու երևանյան աղմուկից և տապից Բյուրականի արվեստի ակադեմիայում Աննա Հակոբյանն իր քայլն է անում: Որպես վարչապետի կին առաջին ելույթն է և գործունեության սկիզբը՝ «Իմ քայլը» հիմնադրամով: Այն ստեղծելու գաղափարը վերջին երկու ամսում է ծնվել, մարդկանց հետ շփումները, նրանց խնդիրներն ու սպասումներն էին շարժիչ ուժը: 

Հիմնադրամը հարթակ կլինի մշակութային, սոցիալական և առողջապահական ծրագրերի իրագործման համար: Կֆինանսավորվեն և կյանքի կկոչվեն ոչ միայն նոր ծրագրեր: «Իմ քայլը» կօգնի շարունակել հաջողված ծրագրերը: Գործունեության մի քանի կարևոր սկզբունք կա: Ամենաառաջինը բաց և թափանցիկ աշխատանքն է: Բլոքչեյն տեխնիկական համակարգը հենց դրա երաշխիքներից է լինելու:

Աննա Հակոբյանն արդեն ստացել է աջակցության առաջարկներ: Անուններ առայժմ չի հրապարակում: Առայժմ նախապատրաստական փուլում են: Բուն գործունեությունը կսկսվի հոկտեմբերից: 

2 ամիս 4 օր՝ վարչապետի կնոջ կարգավիճակում: Աննա Հակոբյանը հենց առաջին ելույթի ժամանակ է հստակեցնում: Իր հետ շփումները՝ արտոնյալ դառնալու երաշխիք չեն: Նա չունի սիրած դերասան, երգիչ կամ մեկ ուրիշը, որի համար միջնորդելու է, առավել ևս ազդելու ամուսնու որոշումների վրա: 

Ֆիքսում է՝ որպես վարչապետի կին՝ իր գործունեության միակ հարթակը «Իմ քայլը» հիմնադրամն է: Գործունեությունը լինելու թափանցիկ բոլորի համար: