Array ( [mr_id] => 74367 [mr_node] => 68971 [mr_media] => 70997 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70997 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70997.jpg [media_name] => gettyimages-876768474.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 13:09:57 )
Facebook Instagram Youtube
Twitter-ը ջնջում է կեղծ օգտատերերի անձնական հաշիվները
Թվիթերյան աստղերը զրկվել են միլիոնավոր հետևորդներից:

Twitter -ը սոցիալական կայքը մաքրում է կեղծ օգտատերերից: Ֆեյքերի դեմ պայքարի արդյունքում Twitter -ը ջնջել է միլիոնավոր կեղծ հաշիվներ, և թվիթերյան աստղերը զրկվել են միլիոնավոր հետևորդներից:

Twitter -ում ամենաշատ հետևորդ ունեցող երգչուհի Քեթի Փերին զրկվել է 3 մլն հետևորդից: Դոնալդ Թրամփի թվիթերյան հետևորդների թիվը պակասել է 400.000-ով, Թրամփի հետևորդները 53 մլն 400 հազարից դարձել է 53 մլն.։ Բարաք Օբամայի հաշիվը կորցրել է 2 մլն հետևորդ` մնալով 3-րդ ամենաշատ հետևորդներ ունեցող օգտատերը։

Անցած շաբաթ Twitter -ը հայտարարել էր, որ վերսկսում է կեղծ օգտատերերի հաշիվների սառեցման արշավը` օգտատերերի հետևորդների թիվը հստակեցնելու համար: