Array ( [mr_id] => 74361 [mr_node] => 68973 [mr_media] => 70999 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70999 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70999.jpg [media_name] => 13929.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 15:57:52 )
Facebook Instagram Youtube
Շտապօգնության կանչերը վերջին շրջանում զգալիորեն ավելացել են
Շոգերի պատճառով մարդիկ կարող են ջերմություն ունենալ, սրտխառնոց, քրտնարտադրություն:

Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: Զանգերը հիմնականում սրտանոթային հիվանդություններով հիվանդների համար են, ապա սուր շնչառական, վիրուսային աղտանիներով և ապա վնասվածքների դեպքերով: Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշում է, որ հիմա կանչերի թիվը Երևանում հասնում է օրը 730-ի, դրանցից հիվանդանոց է տեղափոխվում 25 տոկոսը:

Սրտաբան Մարինե Օրդյանն էլ նշեց, որ շոգերի պատճառով մարդիկ կարող են ջերմություն ունենալ, սրտխառնոց, քրտնարտադրություն:

Շոգից վատացած մարդուն պետք է հով տեղ տեղափոխել, արձակել կիպ հագուստը, պառկեցնել հորիզոնական դիրքով, գլխին դնել սառը թրջոց, տալ ոչ այնքան սառը ջուր և զանգահարել շտապօգնություն: