Array ( [mr_id] => 74376 [mr_node] => 68974 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ը նոր խախտումներ է հայտնաբերել
Վնասի վերականգնման դեպքում պատասխանատվությունը կարճվում է:

ՊԵԿ-ը 8 գազալցակայաններում 946 մլն դրամի խախտում է հայտնաբերել: Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, բայց պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է: 

Թարմացման կարիք ունեն հսկիչ գների շտեմարանները: Եղել են դեպքեր, որ քաղաքացին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է ներմուծել Վրաստանից և հայտնել՝ իբր այդ մեքենայի ինվոյսային արժեքը 87 դոլար է:

Դավիթ Անանյանը խոսեց նաև խոշոր չարաշահումների և հարկային դաշտից դուրս գործող ընկերությունների մասին: Դրանցից մեկը «ՋիԷլՋի» ընկերությունն է: Այն վերականգնել է 800 մլն. դրամի վնասը: Վերջին մի քանի օրերին ավելացել է նաև հարկային պարտավորությունների մասով վերականգնված գումարի չափը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրիի անցակետում խախտումներ էր հայտնաբերել: Տարածքում՝ թիթեղյա տարաներ, արտաքնոցներն էլ՝ անմխիթար վիճակում: «Ժամը» լրատվականի հարցին, երբ կվերացվեն խնդիրները: ՊԵԿ ղեկավարը հայտնեց՝ Մեղրիի անցակետի նորոգման համար դոնորներ են հարկավոր: 

Քանի՞ ընկերություն է Մեղրիի ազատ տնտեսական գոտում վերջին մեկ երկու ամսվա ընթացքում հարկային արտոնություն ստացել, ժամի մյուս հարցին՝ ՊԵԿ ղեկավարը դժվարացավ թվեր ներկայացնել, սակայն հայտնեց, որ այն ընդլայնման կարիք ունի:

25 հազար հատ ՀԴՄ է ներմուծվել Հայաստան: Դրանց մի մասը անվճար կտրամադրվի սահմանամերձ համայնքերին: ՀԴՄ-երի վաճառքն էլ ազատականացված կլինի: