Array ( [mr_id] => 74371 [mr_node] => 68975 [mr_media] => 71000 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71000 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71000.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 16:47:34 )
Facebook Instagram Youtube
ԸՕ. Վիճահարույց խնդիր է կոալիցիա կազմելու սահմանափակումը
Գործող օրենսգիրքը նախատեսում է, որ երեքից ավելի կուսակցություն կամ դաշինք ընտրությունից հետո չեն կարող կոալիցիա կազմել:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի օրակարգի գլխավոր հարցը կոալիցիա կազմելու սահմանափակումն է: Այսինքն` գործող օրենսգիրքը նախատեսում է, որ երեքից ավելի կուսակցություն կամ դաշինք ընտրությունից հետո չեն կարող կոալիցիա կազմել: ՀՅԴ-ն առաջարկում է հանել այս սահմանափակումը, որպեսզի անսահմանափակ թվով կուսակցություններ եւ դաշինքներ կարողանան ընտրություններից հետո կոալիցիա կազմել:

Ծառուկյան դաշինքում այս հարցում բազմակարծիք են, բայց Նաիրա Զոհրաբյանը համամիտ է Արփինե Հովհաննիսյանի հետ: Չի կարող մեծամասնթւյան ձայնը ստացածը հայտնվել ընդդիմության կարգավիճակում, եթե մնացած պակաս վստահություն ստացած ուժերը միավորեն: Բանավեճը թեժանում է, կողմերը համաձայնության չեն գալիս: Մի մասը վստահ է, եթե ընտրողը կուսակցությանը ձայն է տվել որպես ընդդիմության, բարոյական չէ, միավորվել ու դառնալ իշխանական մեծամասնություն: 

Թեժ քննարկումը ընդհատվում է, գալիս է առաջին փոխվարչապետը: Այս անգամ ստացվեց, սովորաբար, նիստերը կառավարության նիստերի հետ էին համընկնում: Առաջարկում է հիշել գլխավոր առաքելությունը` պետք է որոշումները լինեն իրագործելի կարճ ժամկետում, ընտրությունն էլ` արդար, թափանցիկ ու վստահելի: ժամանական արհետսական չպետք է ձգել` անիրակնանաալի որոշումներով: 

Մյուս հարցը, որի շուրջ խորհրդարանական ուժերը համաձայնության չեն գալիս ընտրական համակարգն է` միայն համամասնական, թե նաեւ ռեյտինգային, ինչպես այսօր է: Արարատ Միրզոյանը իր կարծիքն ունի, ինքն ընտրվել է ռեյտինգայինով, կողմ է ռեյտինգային, բայց կարծում է, որ համամասնականն ավելի վստահելի համակարգ է: 

Պատգամավորները հետաքրքրվում են, եթե սեպտեմբերին ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի, արտահերթ ընտրությունը երբ կլինի: Խորհրդարանական հանձնաժողովին զուգահեռ աշխատում է նաեւ գործադիրի հանձնախումբը: Առաջին փոխվարչապետը վստահ է, ի վերջո, կոնսենուսով պետք է ընտրեն լավագույն ընտրական օրենսգիրքը, ինչ-որ փուլում նաեւ աշխատեն միասին: Հետո ներկայացնեն Վենետիկի հանձնաժողովին: Աշնանը պետք է անցկացնեն նաեւ մի քանի կարևոր միջոցառումներ, օրինակ, ֆրանկոֆոնիայի համաժողովը, բայց եւ այնպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հայտարաված` մեկ տարվա ժամկետում, մնացել է տասն ամիս: