Array ( [mr_id] => 74373 [mr_node] => 68976 [mr_media] => 70993 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70993 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/70993.jpg [media_name] => 2712_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-13 12:42:19 )
Facebook Instagram Youtube
Բրյուսելյան այցի ամփոփում. ՆԱՏՕ-ն պետք է կոշտ արձագանքի բաքվի ուժային լուծումների փորձերին
ՀՀ համար ժողովրդավարությունն արժեհամակարգ է, ոչ թե կողմնորոշում: Արևմուտքը պետք է օգտագործի ՀՀ փոփոխություններին նպաստելու շանսը:

Բրյուսելում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շրջադարձային չէր եւ hայկական կողմը այդպիսի ակնկալիք չի էլ ունեցել: Այս հանդիպմանը արտգործնախարարները ծանոթացան: Բրյուսելի օդակայանում լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին չի քննարկվում երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը և այդ գործում լուրջ անելիք ունի միջազգային հանրությունը:

Մինչեւ այդ` Բրյուսելում Եվրանյուզին տված հարցազրույցում Փաշինյանը ՆԱՏՕ-ին կոչ էր արելուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ:

ՆԱՏՕ-ի հետ գործակցությանը անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չնայած Հայաստանը մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը, սակայն ինքը Հայաստանն, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ում է տեսնում:

Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արեւմտյան ուղղությանը: Նա հայտարարեց, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ՝ արժեքային համակարգ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած եվրապաշտոնյաներից անընդհատ դրական հայտարարություններ է լսում, սակայն գործնական քայլ դեռեւս չի արձանագրվել:

Նույն կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ Միացյալ Նահանգների դերակատարմանը: Վարչապետը հայտարարեց, որ կան այլ երկրներ որոնց համար նույնպես` ժողովրդավարությունը կարեւոր արժեք է եւ հիմա այդ երկրները Հայաստանին աջակցելու հնարավորություն ունեն:

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը առաջին արեւմտյան այցն էր, որի հիմնական գործառույթն էր ծանոթությունը արեւմտյան երկրների առաջնորդների հետ: Այս իմաստով Հայաստանի կառավարության ղեկավարը երկկողմ հանդիպումներ ունեցավ Եվրոպական երկրների ղեկավարների հետ, նաեւ մասնավոր շփումներ` գերտերությունների ղեկավարների հետ: