Array ( [mr_id] => 74374 [mr_node] => 68977 [mr_media] => 71001 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71001 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71001.jpg [media_name] => 6261410.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-14 14:19:14 )
Facebook Instagram Youtube
Խուզարկություն է կատարվել Արթուր Աղաբեկյանի հայրական տանը
Արցախի նախկին պաշտոնյայի ձևակերպմամբ՝ խուզարկության նպատակն էր հայտնաբերել 2016-ի ապրիլին Հայաստանից և սփյուռքից ստացած օգնություն և օրենքով արգելված այլ իրեր:

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրել է, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների հիմնած «Մետաքսկոմբինատի» տիրույթում գործող 11 ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում Աղաբեկյանի հայրական առանձնատանը, հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում: Արցախի նախկին պաշտոնյայի ձևակերպմամբ՝ խուզարկության նպատակն էր հայտնաբերել 2016-ի ապրիլին Հայաստանից և սփյուռքից ստացած օգնություն և օրենքով արգելված այլ իրեր: Այս ամենի մասին պարզաբանումներ ստանալու համար, Աղաբեկյանը դիմել է Արցախի դատախազին և ազգային անվտանգության ծառայության տնօրենին: