Array ( [mr_id] => 74377 [mr_node] => 68979 [mr_media] => 71002 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71002 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71002.jpg [media_name] => Hyusis harav copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-14 14:31:48 )
Facebook Instagram Youtube
Հյուսիս-հարավ մայրուղի. Կառուցվում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը
Չինական ընկերությունը Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի շինարարության համար օգտագործում է ժամանակակից մեթոդներ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջաանցքի Թալին -Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունն է: Ինժեներների առջև խնդիր է դրված. շինարարությունը կազմակերպել այնպես, որ անհրաժեշտ բետոնե ծածկ ստանան, ճանապարհը լինի որակյալ: Այստեղ շինարարություն է իրականացնում չինական «Սինոհիդրո քորփորեյշն» կապալառու ընկերությունը:

Ըստ ներկայացուցիչների, չինական ընկերությունը Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի շինարարության համար օգտագործում է ժամանակակից մեթոդներ: Նախ հետազոտական աշխատանքներ են իրականացնում:

«Սինոհիդորն Փավր Չայնա» կազմակերպության դուստր ձեռնարկություններից է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն, ըստ ներկայացուցիչների, բարձր հորիզոնականներում է: Կովկասում արդեն 8 տարի գործունեություն է իրականացնում: Վրաստանում 4 ծրագիր են իրականացրել:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը պետք է շահագործման հանձնի Թալին-Գյումրի 46 կմ երկարությամբ ճանապարհ: Աշխատանքների մի մասը կավարտվի արդեն այս տարի. ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի 2019-ին: