Array ( [mr_id] => 74383 [mr_node] => 68980 [mr_media] => 59599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59599 [media_album] => 8 [media_path] => media/2016/02/59599.jpg [media_name] => 27595.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:38:42 )
Facebook Instagram Youtube
21-րդ դարի տնտեսություն. Բիզնեսի ավտոմատացումը պարզեցնում է բիզնես-գործընթացները
Պատվերը հնարավոր է միանգամից ուղարկել հաշվիչին՝ առանց հեռախոսակապի, և որոշել տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը:

GPS և GPRS մոդուլներ, որոնք արտադրվում են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում: Այս սարքավորումները կարելի է ասել ամբողջությամբ ավտոմատացնում են տրանսպորտային փոխադրամիջոցների գործունեությունը: Մի համակարգն, օրինակ, կարող է ցույց տալ, թե իր առջևում գտնվող տրանսպորտային փոխադրամիջոցն ինչ հեռավորության վրա է և որքան ժամանակ հետո կհասնի կանգառ: S100 GPS-ն էլ տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար է: Պատվերը հնարավոր է միանգամից ուղարկել հաշվիչին՝ առանց հեռախոսակապի, և որոշել տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը:

Բջջային հեռախոսներում կարելի է ներբեռնել inone-ը: Սրա միջոցով հնարավոր է տեղեկանալ հանրապետությունում խոշոր առևտրային կազմակերպությունների նորույթների, զեղչերի մասին: Այս համակարգն էլ հնարավորություն է տալիս ներբեռնելով ձեռք բերել զեղչի կուտակային քարտ:

Հայկական մեկ այլ ծրագիր էլ կարող է հարթակ ստեղծել և ամբողջական շղթա դառնալ մատակարար և պատվիրող ընկերությունների միջև:

Բիզնեսի ավտոմատացումը կբերի՞ գործազրկության աճի: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը բացատրում է՝ դասական առումով` այո: Սակայն, որքան մեծանում է ավտոմատացման համակարգը, այնքան նոր ծառայություններ են առաջանում:

Բիզնեսի ավտոմատացումն, ըստ մասնագետների, պարզեցնում է նաև բիզնես գործընթացները, սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգնում է գրագետ ռազմավարություն մշակել: