Array ( [mr_id] => 74379 [mr_node] => 68981 [mr_media] => 71003 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71003 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71003.png [media_name] => miasnakan-qnnutyun1-1.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-14 14:41:08 )
Facebook Instagram Youtube
29 մասնագիտությունների դեպքում դիմորդները չեն հաղթահարել միասնական քննության 7.5 շեմը
15 քննական կենտրոն, 10 միասնական քննություն և 5087 դիմորդ: Ճիշտ երկու անգամ պակաս, քան անցած տարի:

Գնահատման և թեստավորման կենտրոնն արդյունքները երեկոյան կուղարկի բուհեր և վաղը դրանք կտեսնեն բոլորը: Ամենամեծ մրցակցությունը եղել է ՏՏ ոլորտի մասնագիտությունների համար և ոչ մի թափուր տեղ չի մնացել: Անցողիկ միավոր էր համարվում 7.5-ը: 29 մասնագիտությունների դեպքում դիմորդները չեն հաղթահարել այդ շեմը: Սա նշանակում է, որ 5 բուհերի որոշ բաժիններ այս տարի ուսանող չեն ունենա:

Դիմորդների համար ամենադժվար հաղթահարելին ռուսաց լեզուն է և ֆիզիկան: Հենց այս առարկաներից են ամենից շատ կտրվել: Քննությունն անցկացնողներին դիմորդների տեխնոլոգիական հնարքներն են անհանգստացնում: Գալիս են մեկից ավելի հեռախոսներով, կապում են սմարթժամացույցներ և քննության ժամանակ կապ հաստատում դրսի հետ: Այդպես 4 դիմորդի այս տարի դուրս են հրավիրել լսարանից: մետաղաորսիչներ տեղադրելու մասին են մտածում:

Թափուր մնացած տեղերի համար երկրորդ մրցույթ կհայտարարվի: Գոնե մեկ քննությունից անցողիկ միավոր ստացած, բայց բուհ չընդունված դիմորդները հուլիսի 16-20-ը կարող են նորից դիմել: