Array ( [mr_id] => 74386 [mr_node] => 68982 [mr_media] => 64775 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64775 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64775.jpg [media_name] => Trump%20speech%20preview_1488266070423_205306_ver1.0_17768454_ver1.0_640_360.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-01 11:42:03 )
Facebook Instagram Youtube
Բրիտանացիները քննադատում են Թրամփի անհարգալից վարքը
Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրեց, որ լրագրողները կրկին ամեն բան սխալ են հասկացել:

Միացյալ Նահանգների առաջին զույգը եվրոպական տուրնեն շարունակում է Մեծ Բրիտանիայում: Սա Միացյալ Նահանգների նախագահի առաջին աշխատանքային այցն է Լոնդոն, որը կտևի 4 օր: Լոնդոնյան այցը տեղի է ունենում թագավորությունում բրեքզիթյան իրարանցման ու հակա-ամերիկյան բողոքի մեծամասշտաբ ակցիաների ֆոնին: Այցը պետական չէ հենց հակա-թրամփյան տրամադրության պատճառով, որը թևածում է օդում:

Լոնդոնը կաթվածահար արած զանգվածային բողոքի ալիքի պատճառով Միացյալ Նահանգների առաջին զույգը խուսափեց քաղաքում երթևեկելուց ու Լոնդոնից Բլենհայմյան պալատ, հետո էլ Չեքերսում վարչապետի նստավայր, ուղևորվեցին ուղղաթիռով: 

Չերչիլի ծննդավայր Բլենհայմում նախագահական զույգին Էլիզաբեթ երկրորդ թագուհին ընդունեց թագավորական ամբողջ շուքով ու ճոխությամբ: 

Հենց այսպիսին պետք է լինեն երկկողմ տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները Բրեքզիթից հետո: Համատեղ ասուլիսում Միացյալ Նահանագների նախագահն ու վարչապետ Մեյը վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարադակն ու դրանք ավելի լավացնելու ցանկությունը, եթե իհարկե ավելի բարձր հնարավոր է: 

Թրամփը մեկնաբանեց նաև իր հարցազրույցից հետո մամուլում տարածված տեսակետը, թե նա դժգոհ է ԵՄ-ից դուրս գալու վարչապետի ներկայացրած փափուկ, փոխզիջումային ծրագրից ու քննադատել է Թերեզա Մեյին: Միացյալ Նահանգների նախագահը վստահեցրեց, որ լրագրողները կրկին ամեն բան սխալ են հասկացել: Իրականում Բրիտանիան կարող է կայացնել սեփական որոշումը, բայց այն կայացնելուց առաջ Միացյալ նահանգները եղբայրական խորհուրդ է տալիս: 

Այս ընթացքում դիվանագիտական դաշտից դուրս` բոուլի դաշտում Թրամփի կինը խոշոր հաշվով հաղթում է Մեյի ամուսնուն: Միացյալ Նահանգների ղեկավարի այցը կտևի մինչև կիրակի, Թրամփը Լոնդոնից կմեկնի Հելսինկի, որտեղ երկուշաբթի հանդիպելու է Պուտինի խետ: