Facebook Instagram Youtube
BlackFly թռչող սարքը նախատեսված է 1 անձ տեղափոխելու համար
Սարքը բոլոր նրանց համար է, ովքեր երազել են թռչող մեքենա ունենալ:

BlackFly-ը կթողարկի 2 տարբերակ: Ամերիկյան տարբերակի թռիչքի հեռավորությունը կլինի մինչեւ 40 կիլոմետր, 100 կմ/ժ արագությամբ: միջազգային շուկայի համար նախատեսված տարբերակը կկարողանա թռչել 65 կիլոմետր ու զարգացնել 130 կմ/ժ արագություն:

4 մետր երկարութույն և 1.5 մետր բարձրություն ունեցող թռչող սարքի թևերի բացվածքը 4 մետր է: եթե ձեր հասակը մինչև 2 մետր է, իսկ քաշը չի գերազանցում 113 կիլոգրամը, ապա BlackFly-ը կարող է դառնալ ձեր երազանքների թռչող սարքը:

9 տարի կատարած անընդմեջ փորձերից հետո Ամերիկյան Opener կազմակերպությունը էլեկտրական թռչող մեքենա ստեղծեց: Opener-ը պաշտոնապես թողարկեց էլեկտրական BlackFly թռչող սարքը, որը նախատեսված է մեկ անձ տեղափոխելու համար: Սլացիկ դիզայնով թռչող սարքը բոլոր նրանց համար է, ովքեր երազել են թռչող մեքենա ունենալ: Հիմա այն իրականություն է դարձել:

ԱՄՆ-ում մեքենայով թռիչքի համար օդաչու լինելը պարտադիր չէ, բայց վարորդ դառնալու համար պետք է գրավոր քննություն հանձնել և հատուկ նախապատրաստական կուրսեր անցնել: