Array ( [mr_id] => 74382 [mr_node] => 68984 [mr_media] => 71005 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71005 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71005.jpg [media_name] => mundial-futbol-725x375.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-14 15:18:26 )
Facebook Instagram Youtube
Ֆրանսիա VS Խորվաթիա. Եզրափակիչում են առաջնության ամենաարժանի հավաքականները
Վերջում մնացել են երկու հավաքակններ: 63 դրամատիկ, ինտրիգային եւ անակնկալ խաղերը հետեւում են. վճռորոշը` առջեւում:

Ֆրանսիա vs Խորվաթիա` երկու հավաքականներն ընդամենը մեկ քայլ պետք է անեն. մեկ գեղեցիկ քայլ, որը սովորաբար ամենադժվարն է լինում: Ֆրանսիայի հավաքականը հիշում է երկու տարի առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում Պորտուգալիայից կրած պարտությունը: Եվս մեկ ձախողում եւ երկրպագուներն այս կազմին չեն ների:

Քչերն էին պատկերացնում, որ Խորվաթիան կհասնի աստեղ. հարցրեք անգլիացներին: Առաջնության գլխավոր զարդը դարձած հավաքականը փլեյ-օֆի երեք հանդիպումներից երկուսում հաղթեց 11 մետրանոցներով, մեկում` լրացուցիչ ժամանակում: Մունդիալի ֆիզիկապես ու նյարդերով ամենաամուր թիմն է:

Խորվաթիան ճիշտ 90 րոպե ավելի է անցկացրել այս առաջնությունում, քան Ֆրանսիան: Դա խոսում է այն մասին, որ եզրափակիչում խորվաթների մոտ կարող է հոգնածություն նկատվել:

Ֆրանսիայի հավաքականի նոր սերունդը, որի մեծ մասը 1998-ին 2-3 տարեկան էր, փորձելու է 20 տարվա դադարից հետո գավաթը վերադարձնել Փարիզ: Պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում հայտնված Խորվաթիան հաղթելու դեպքում շոկի կենթարակի ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Եզրափակիչում են առաջնության ամենաարժանի հավաքականները: