Array ( [mr_id] => 74384 [mr_node] => 68985 [mr_media] => 71006 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71006 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71006.jpg [media_name] => slug-85157.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-14 15:22:38 )
Facebook Instagram Youtube
Հարսանիք թիկունքում. Ապրիլյանին նվիրված ներկայացումը Երևանում կլինի 3 օր
Պիեսը բեմարդվել է Գյումրու դրամատիկական թատրոնում:

Լսելով պատերազմի գույժը՝ կիսատ են թողնում հարսանիքը և մեկնում ռազմակաճատ՝ հավատով, որ կվերադառնան ու կշարունակեն: «Հարսանիք՝ թիկունքում». ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված ներկայացումը Երևանում է:

Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրությունը ներկայացնում է ոչ թե մարտի դաշտը, այլ թիկունքի պատմությունը: Մի ընտանիքի օրինակով, որը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ իր անցյալով, ներկայով և ապագայով:

Պիեսը բեմարդվել է Գյումրու դրամատիկական թատրոնում: Հատուկ պիեսի համար գրվել է նաև երաժշտություն, նկարահանվել է տեսահոլովակ: Կոմպոզիտորը Հայկոն է: Առաջին անգամ է ներկայացման համար երաժշտություն գրել:

Երկու ժամ տեւող երկու գործողությամբ ներկայացումը Երևանյան բեմում կլինի երեք օր: Սեպտեմբերին, 4 օր բեմ կբարձրանա նաև Արցախում: