Array ( [mr_id] => 74387 [mr_node] => 68986 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
Քաղաքագետներ. ԱԺ մտնելու շեմի իջեցումը ձեռնտու է իշխող ուժին
Քաղաքագետները կարծում են, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները եզրափակիչ փուլում են:

Կողմերը ներկայացրել են դիրքորոշումներն ու որոշ հարցերում հայտարարի եկել: Անցողիկ շեմը իջնելուն կողմ են բոլորը, այս պահին քննարկվում է բաց և փակ ընտրացուցակների հարցը: 

Անցողիկ շեմը իջնեցնելն ու խորհրդարանում կուսակցությունների և դաշինքների բազմազանությունն ապահովելը փորձագետի համոզմամբ իշխանությանը ձեռԸնտու է, որովհետև իշխանափոխության վտանգը կնվազի : Իրավաբանի կարծիքով, նվազագույն շեմը հաղթահարած ուժերն այդքան էլ համակարծիք չեն լինի և դժվար թե միավորվեն, ավելի շուտ շատերը կձգտեն կոալիցիա կազմել մեծամասնության հետ: 

Ժամանակավոր կառավարության գործունեության մասին քաղաքագետը երկու կարծիք ունի: Գործադիրը տարված է հակակոռուպցիոն և նախընտրական գործերով, մինչդեռ կարևոր է նաև տնտեսական կոնցեպտ ձևավորելն ու ներկայացնելը: Նույն ժամանակ, քաղաքագետը դրա բացակայությունը պայմանավորում է կառավարության ժամանակավոր լինելով: Ենթադրվում է, որ ընտրությունից հետո ձևավորվելիք կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը: 

Տնտեսական ծրագիրը կարևոր է նաև ներդրողներ բերելու և ներքին ներդրումներն ավելացնելու համար: Բանախոսները պնդում են, որ արտասահմանի գործարարները Հայաստան կգան և ներդրում կանեն, երբ տեսնեն, որ Հայաստանի մեծահարուստները բիզնես են ստեղծել, աշխատատեղ հիմնել և ոչ թե փողը դուրս տարել: 

Եվ գլխավորը, բանախոսները համարում են, որ այն ինչ տեղի է ունեցել ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում հեղափոխություն անվանել չի կարելի, քանի դեռ մենթալիտետը նույնն է, մտածողությունն էլ չի փոխվել: