Մշակույթի նախարարությունը թատրոնին անցած տարի հատկացրել էր նախկին Ազգային գրապալատի շենքը, որի տարածքում շինարարություն այդպես էլ չի սկսվել: Ժիրայր Դադասյանը դեռ չի կարողացել խնդիրը քննարկել Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Նրան ընդունել է փոխնախարար Նազենի Ղարիբյանը, որը տեղեկացրել է՝ բոլոր խնդիրները պետք է նամակով գրել ու հանձնել նախարարին:
Բանախոսը շեշտեց, որ Մնջախաղի թատրոնը գործում է Մշակույթի նախարարության ենթակայությամբ և նախարարությունը պետք է շահագրգիռ լինի, որ խնդիր լուծվի: Փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ նա հետաքրքրվել է՝ որո՞նք են նախարարության նոր ղեկավարության առաջնահերթությունները:
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց նաև, որ թատրոնը Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով վերջերս մասնակցել է Անտիկ դրամայի Ստոբի միջազգային 17-րդ թատերական փառատոնին, որի փակման արարողության ժամանակ լավագույն ներկայացման համար արժանացել է Գրան Պրիի: