Array ( [mr_id] => 74772 [mr_node] => 69247 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ՀՔԾ պետ. Քոչարյանին կալանավորումից ազատելը որոշելու է դատախազը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը չի սահմանափակում տեղաշարժը:

Որքանով է հիմնավոր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարզաբանել է՝ չկա քաղաքական հետապնդում, ամբողջն իրավական գործընթաց է: Մեղադրանքի մասին, եթե կարճ, հիմնավոր է:

Հստակեցնում է՝ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելու հիմքը զինված ուժերի, բանակի ներգրավումն է քաղաքական գործընթացներում: 

Թույլատրելի է, եթե ռազմական դրություն է հայտարարված, իսկ 2008-ի մարտին ռազմական դրություն չի եղել: Ինչու է Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության ներկայանալու պահին տեղեկացվել, որ ոչ թե վկա է, այլ մեղադրյալ: Սասուն Խաչատրյանը խախտում չի տեսնում: Ռոբերտ Քոչարյանը ծանուցվել է մինչև հարցաքննությունը սկսվելը:

Եվս մեկ պարզաբանում ՀՔԾ-ից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասով: Նրա խափանման միջոցը չի սահմանափակում տեղաշարժը: Յուրի Խաչատուրովը կարող է որոշ ժամանակով բացակայել Հայաստանից: Խաչատուրովի փաստաբան Անդրանիկ Պողոսյանը չի հերքել, որ իրենք էլ գիտեին, որ արգելք չկա: Այդուհանդերձ, միջնորդություն են ներկայացրել՝ պաշտոնական թույլտվության համար՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար: Ըստ Միհրան Պողոսյանի՝ քանի դեռ պաշտոնական ծանուցում չեն ստացել, Յուրի Խաչատուրովը չի գնա Մոսկվա: 

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն է անդրադարձել Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Չի ասել ավելին, քան արտգործնախարարության արձագանքն է: Այն է՝ ներհայաստանյան զարգացումները պայմանավորված են իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ ու կոռուպցիայի դեմ պայքարով։

Երևանի քաղաքապետի համար Քաղաքացիական պայմանագրի առանձին թեկնածու առաջադրելը նշանակո՞ւմ է ԵԼՔ-ի պառակտում: Արարատ Միրզոյանը չի հաստատում: Եթե պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի: