Array ( [mr_id] => 74758 [mr_node] => 69248 [mr_media] => 71164 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71164 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71164.jpg [media_name] => Arayik Harutyunyan KGN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-02 16:08:13 )
Facebook Instagram Youtube
24 երկրի 125 ներկայացուցիչներ քննարկում են կրթական հիմնախնդիրները
24 երկրի 125 ներկայացուցչի մուտքը կրթական խորհրդաժողով` ազգային նվագարանների ուղեկցությամբ ու հատուկ ձևավորմամբ:

Կրթության նախարարն իր խոսքը երկու մասի կիսեց` պաշտոնական ու մտերմիկ զրույց: Արայիկ Հարությունյանը տարբեր երկրների մանկավարժներին տեղեկացնում է, որ հեղափոխությունը չի ավարտվել, կրթական ոլորտում պետք է առաջ գնան նոր օրակարգով, կարևոր խնդիրները լուծելով: 

Կրթության ոլորտի մասնագետները երկու տարին մեկ հավաքվում են հայրենիքում, հրատապ խնդիրները դնում սեղանին ու փորձում համատեղ լուծել: Տպավորիչ էր հատկապես Արցախի կրթության նախարարի ելույթը: Նարինե Աղբալյանը պատմում էր, որ ցանկացած մոդել ներդնելուց առաջ այն դիտարկում են անվտանգության տեսանկյունից, որպեսզի գյուղը չդատարկվի: Գործընկերներին ընդամենը մեկ դպրոցի օրինակ բերեց, որպեսզի ընդգծի` արցախցի դպրոցականը լայն շփումների կարիք ունի: Արցախի կրթության նախարարն առաջարկում է, որ իրենց յուրաքանչյուր կրթօջախ քույր-դպրոցներ ունենա Հայաստանում ու Սփյուռքում: Իրենք էլ իրենց մոտ են հրավիրում Սփյուռքի աշակերտներին, ովքեր ցանկանում են մասնագիտական կրթություն ստանալ հենց Արցախում:

Հրատապ խնդիր է բարձրացնում Ջավախքի ներկայացուցիչը: Իրենց հայկական դպրոցներում մայրենին օտար լեզվին է հավասարեցվել: Հայոց լեզուն շաբաթական 8 ժամից դարձել է 4, անգլերենի պես: Կարինե Թադևոսյանին լուրեր են հասնում, որ մտադրություն կա էլի կրճատել դասաժամերը: Իսկ Հայոց պատմություն առհասարակ չի դասավանդվում: