Array ( [mr_id] => 74759 [mr_node] => 69249 [mr_media] => 61541 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61541 [media_album] => 7 [media_path] => media/2016/05/61541.jpg [media_name] => 93236001340264490.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-05-16 12:32:17 )
Facebook Instagram Youtube
Ամերիկան սկսում է Թուրքիային պատժելու արշավ
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների դեմ, սառեցրել նրանց արտասահմանյան հաշիվները: Պատճառն այն է, որ Թուրքիան կալանքի տակ է պահում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

Ահա այդ երկուսը: Նրանք պնդում են` Իզմիրում եկեղեցու սպասավորը Էրդողանի դեմ հեղաշրջման փորձի մասնակից է: Թուրքիայում այս գործով վերջին երկու տարում տասնյակ հազարավոր մարդիկ են կալանավորվել: Թուրքիայի ԱԳ նախարարությունը ամերիկացիներից պահանջում է չխառնվել իրենց ներքին գործերին: Սա հունից հանել է փոխնախագահ Մայք Փենսին: 

Ամերիկացի հոգևորականին սպառնում է 35 տարվա ազատազրկում: Նրան կալանքի տակ պահելը ավելի հիմնավորելու համար թուրքրերը նույնիսկ մեղադրել են քրդական զինված ջոկատների հետ կապ ունենալու մեջ: Ամերիկացիներն էլ հիշել են էրդողանի սպառնալիքները, որն ամեն առիթով միջազգային հանրությանը հիշեցնում էր օսմանյան ապտակի մասին: Հարաբերևությունները շարունակում են լարվել: