Array ( [mr_id] => 74775 [mr_node] => 69251 [mr_media] => 71166 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71166 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71166.jpg [media_name] => download (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-02 16:34:52 )
Facebook Instagram Youtube
Բաղրամյան 2 հասցեում բացվել է «Ինեկոբանկ»-ի նոր մասնաճյուղ
Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոտեքային վարկեր՝ արտոնյալ տոկոսադրույքներով, ֆիզիկական անձանց համար հաշիվների բացումը կլինի անվճար:

Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 2 հասցեում, Կասկադի հարևանությամբ բացվեց Ինեկոբանկի ևս մեկ մասնաճյուղ: Մայրաքաղաքի մարդաշատ վայրերում նոր բացված Նորաոճ այս մասնաճյուղը, ըստ բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրենի, էականորեն տարբերվում է բանկային դասական մասնաճյուղերից՝ իր դիզայնով և հարմարավետությամբ: 

Հարություն Կրպեյանը Ինեկոբանկի 400 հազարից ավելի հաճախորդներից մեկն է, որ երկար տարիներ օգտվում է բանկի ծառայություններից: 

Մասնաճյուղն ունի հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ: Դրանք թույլ կտան իրականացնել՝ կանխիկի մուտքագրում, վարկերի և կոմունալների վճարումներ: 

«Ինեկոբանկը» հատուկ «Կասկադ» մասնաճյուղի հաճախորդների համար կիրականացնի ակցիա: Բանկն իր հաճախորդներին կտրամադրի հիփոտեքային վարկեր՝ արտոնյալ տոկոսադրույքներով, ֆիզիկական անձանց համար հաշիվների բացումը կլինի անվճար: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը բանկն արտոնյալ պայմաններով կտրամադրի նաև «Մաստեր քարտ ստանդարտ» և «Վիզա կլասսիկ» դեբետային քարտեր: