Array ( [mr_id] => 74767 [mr_node] => 69252 [mr_media] => 71167 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71167 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71167.jpg [media_name] => 5310.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-02 16:51:26 )
Facebook Instagram Youtube
Սահմանափակ կարողություններով երիտասարդները աջակցություն կստանան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի ԵՄ և Կարմիր խաչի ծրագրին:

Սահմանափակ կարողություններով երիտասարդները սեփական բիզնես գաղափարներն իրականացնելու համար Գեղարքունիքի և Տավուշի մարզերում խորհրդատվական և տեխնիկական աջակցություն կստանան: ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման ծրագիրը նրանց հնարավորություն կտա լինել ավելի համարձակ, դրսևորել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կաջակցի ԵՄ և Կարմիր խաչի ծրագրին: Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի խոսքով՝ նախարարության և կարմիր խաչի առաջնահերություններն ու նպատակները համընկնում են:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով` ծրագրի մասնակիցները արդյունքի հասնելու ու Հայաստանի ապագան ավելի լավը դարձնելու համար նախ պետք է հավատան սեփական ուժերին:

ԵՄ-ն ծրագիրն իրականացնելու է մինչև 2021թ-ը: Ներգրավվելու են սահմանափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդներ` Գեղարքունիքում և Տավուշում: Եվ խոցելի խմբում հայտնված 300 երիտասարդ, որոնք տուժել են զինված հակամարտության գոտում: