Array ( [mr_id] => 74769 [mr_node] => 69253 [mr_media] => 71168 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71168 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71168.jpg [media_name] => 7d3b685f2e0572b33ff9faa8c72d36ec.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-02 16:53:36 )
Facebook Instagram Youtube
Արթուր Գևորգյանը կշարունակի ղեկավարել Բռնցքամարտի ֆեդերացիան
Արթուր Գևորգյանը վերընտրվել է 58 կողմ և ոչ մի դեմ ձայնով:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում նախագահական ընտրություններն են: Նախկին նախագահ և միակ թեքնածու Արթուր Գևորգյանը մեկ ամսով դադարեցրել էր պաշտոնավարումը, որպեսզի ցանկացողներին հնարավորություն տար առաջադրել իրենց թեկնածությունը: Թեկնածուներ այդպես էլ չհայտնվեցին, Արթուր Գևորգյանը վերընտրվեց 58 կողմ և ոչ մի դեմ ձայնով:

Արթուր Գևորգյանը նշեց, որ վերջերս մեծացել է ուշադրությունը բռնցքամարտի նկատմամբ: Հայտնվում են մարդիկ, որոնք ցանկություն են հայտնում ֆինանսական ներդրումներ անել:

Ֆեդերացիայի նախագահը խոսեց 2019 թվականի անելիքների մասին: Առջևում խոշոր մրցաշարերն են` Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները, որտեղ պետք է չեմպիոն ունենալ: