Array ( [mr_id] => 74773 [mr_node] => 69254 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Կառավարության օրակարգում դատավորների անթույլատրելի նվերների հարցն է
Ինչպե՞ս վարվել: Օրակարգում դատավորների անթույլատրելի նվերների հարցն է: Կարգն են որոշում:

Ավելի թանկ նվերը վերադարձվում է, եթե հնարավոր չէ, մեկ շաբաթում դատավորն այն հանձնում է կառավարությանը: Վարչապետն առաջարկում է տեղյակության մակարդակը բարձրացնել, որ նվեր ստացողն ու տվողը իմանան՝ ինչն է թույլատրելի, ինչը ոչ: Կրթության նախարարը Ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի նպատակային տեղերի հարցն է ներկայացնում՝ 28 և 95 տեղ, որոնց 2018-19 թվականների ուսման վարձը պետությունն է փոխհատուցելու: 

Հիմա սկանդինավյան երկրների փորձն են ուսումնասիրում, որը կարող է դուրս մղել նպատակային տեղերի հատկացման անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ բժշկականն ավարտածները մինչև մեծ քաղաքներում գործի անցնելը պարտադիր աշխատում են փոքր կամ սահմանամերձ համայնքներում: Քանի դեռ կարգը փոխված չէ, նախարար Մանե Թանդիլյանը գործողի մասին է հարցնում: Ինչ է լինում պետպատվերով սովորած ու պայմանը խախտած ուսանողի հետ: Փոխհատուցում է, ինչպես նախկինում: Բայց դա քիչ է: 

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում քննարկելու թեմա է տալիս: Որքանո՞վ է նպատակահարմար պետպատվերով մասնագետ պատրաստել բուհում, երբ պետական որոշ կառույցներ նույն մասնագետին պատրաստում են իրենց առանձին ուսումնական հաստատությունում՝ Դիվանագիտական դպրոց, Արդարադատության ակադեմիա: 

Եվ երկու ներդրումային ծրագիր, երկուսին էլ առաջարկվում է հարկային արտոնություն տալ և 3 տարի ժամանակով հետաձգել ԱԱՀ վճարումը: 

Արտոնությունից օգտվողները 3 տարի հետո գուցե խուսափե՞ն գումարը վերականգնելուց: ՊԵԿ նախագահը անահանգստանալու առիթ չի տեսնում: ուսումնասիրվում է Վերջին 3 տարում արտոնություն ստացածների վիճակագրությունը: Օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն: Ոռոգման նպատակով Սևանից ջուր բաց թողնելու մասին: Առանց Ազգային ժողովի որոշման լճից ջուր չեն կարող վերցնել: 

Գյուղատնտեսության նախարարը չի ժխտում, որ ոռոգման համակարգը բարեկարգման լուրջ կարիք ունի: Իր համար ընդունելի չեն պատճառաբանությունները, թե ջրի 70 տոկոսը կորչում է: Գյուղացուն տրված յուրաքանչյուր լիտր ջուրը պետք է չափելի լինի: