Array ( [mr_id] => 74766 [mr_node] => 69255 [mr_media] => 71157 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71157 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71157.jpg [media_name] => fa-pic685-685x390-46808.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-01 13:22:10 )
Facebook Instagram Youtube
3 քույրերի գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս
Միխայիլ Խաչատուրյանի սպանության լուսանկարները հայտնվել են համացանցում:

Ահա այն պահը, երբ Խաչատուրյանի 3 դուստրերը դանակի 40 հարվածով սպանում են իրենց հորը: Ամբողջ շքամուտքն արյան մեջ է: Շենքի բնակիչները դեռ շոկի մեջ են, պնդում են` հայրը տանջում էր երեխաներին: Նրանք էլ որոշեցին ազատվել: Բայց հակառակն է պնդում 3 քույրերի եղբայրը, որը մոր հետ վաղուց առանձին է ապրում: Գրեթե նույնն ասում է նաև Միխայիլի զարմիկը: Նա պնդում է` հայրը պարզապես զայրանում էր դաստիարակչական նկատառումով: 

Իսկ բակի բնակիչները սարսափելի պատմություններ են պատմում, բերում երեխաների կտտանքների օրինակներ: Սրա ֆոնին իրավապահները Խաչատուրյանների տանը հայտնաբերել են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայողի կեղծ փաստաթղթեր: Թե ում էր Միխայիլը ներկայանում որպես հատուկ ծառայության աշխատակից, դեռ անհասկանալի է, պարզ չէ նաև` սպանություն, թե ինքնապաշտպանություն էր նրա աղջիկների արարքը: